COVID 19-ի դրական ազդեցությունը բիզնեսի վրա

COVID 19-ի դրական ազդեցությունը բիզնեսի վրա

874

Մինչ  COVID-19-ի հետևանքով առաջացած տնտեսական և շուկայական ծավալների անորոշության մեծացման, բիզնեսի բազում ոլորտների կատվածահար լինելուն համըթաց  աճում էր դեղատնային բիզնեսը։ 2020 թվականի մարտ-ապրիլ ամսից մոլորակը պարուրած մահաբեր վիրուսը մինչ օրս հանգիստ չի տալիս մարդկությանը՝ իր վատ ներգործությունը թողնելով համաշխարհային տնտեսության և մշակութային կյանքի վրա։ Մեզ շրջապատող իրերի մեջ իրենց պարտադիր և անբաժան տեղը ունեցան դիմակները, ալկոգելերը, բժշկական ձեռնոցները և այլն։ Ուստի պետք է պատկերացում կազմենք ապրանքի պահանջարկի մեծացման, մարդկանց ազատ տեղաշարժման հնարավորությունների սահմանափակման և առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման  վերաբերյալ։

Այս ամբողջ հարցերը ավելի պատկերավոր ներկայացնելու համար այցելեցի «Ալֆա Ֆարմ» դեղագործական ընկերություն, որը զբաղեցնում է առաջատար դիրք Հայաստանի դեղագործական շուկայում և շուրջ 20 տարի հաջողությամբ զբաղվում է դեղամիջոցների ներկրմամբ, մեծածախ և մանրածախ առևտրով: «Ալֆա Ֆարմ» դեղատների ցանցը բաղկացած է 170-ից ավել դեղատներից՝ այդպիսով հանդիսանալով հանրապետությունում ամենամեծ և աշխարհագրորեն սփռված ցանցը: Նյութ պատրաստելու համար զրույց ունեցանք գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանի հետ։

Նրա խոսքով մինչ COVID-19-ի ի հայտ գալը ընկերությունը շարունակական զարգացում է արձանագրել դեղատնային ցանցերի հետ կապված։ «Ալֆա Ֆարմ»-ը  նախքան  համավարակը  սկսել է հիմք դնել դեղատնային նոր ֆորմատի ցանցեր ունենալու գաղափարին, այսինքն՝ դեղատները դարձան մի վայր, երբ հաճախորդը այցելում է ոչ միայն այն դեպքում, երբ վատառողջ է, այլ նաև ցանկություն ունի լինել ավելի գեղեցիկ։ Հաջողությունների շարքը շարունակում է տերմոկոսմետիկ ոլորտը, որտեղ ընկերությունը առաջատար է և դեղատներում ներկայացված են աշխարհահռչակ կոսմետոլոգիական ընկերության ապրանքանիշեր՝ Դյուքրեյ, Վիշի, Ավենև այլն։ Կանգ չառնելով ընկերությունը նորանոր հաջողություններ է գրանցել առաքման ծառայության մատուցման մեջ, սկիզբ դնելով օնլայն դեղատներին։ Ծառայությունը Երևանի տարածքում գործում է ամբողջ ծավալով և մոբայլ հավելվածի միջոցով հաճախորդը կարող է կատարել իր համար  անհրաժեշտ  գնումները։

Գլխավոր տնօրենը անդրադարձավ ծառայությունների մատուցման որակի բարձրացման  հետ տարվող աշխատանքներին.  իր խոսքում նշեց  կուտակային քարտերի հասանելիությունը բջջային հեռախոսների մեջ, այսինքն, եթե հաճախորդը քարտը մոռանում է տանը, հավելվածը նպաստում է հանգիստ  կատարել գնումերը և միավորներ կուտակել։

Հարցին, թեինչպե՞ս է տեսնում դեղագործական համակարգի զարգացումը, ընկերության տնօրենը պատասխանեց իրենց իսկ օրինակով, որ դեռևս կորոնավիռուսի սկզնական սրացման ժամանակ դիմակի մասով շուկայում դրսևորված սպեկուլյատիվ երևույթներին, ընկերությունը չշտապեց ձեռք բերել բավականին  թանկ և վաճառել ավելի անհավանական թանկ գնով, ինչը  զարգացման միտում ապահովող գործոններից մեկն է։Նշվեց նաև թվային հարթակը, մանրամասնելով համակարգի զարգացման հիմք հանդիսացող առողջապահության  ապահովագրությունը, քանի որ այն կարող է նոր լիցք հաղորդել դեղագործական շուկայի զարգացմանը։ 

Նարեկ Աղաջանյան

5-րդ կուրս

Կիսվել