Աշխարհի 8-րդ հրաշալիքը

Աշխարհի 8-րդ հրաշալիքը

1152

Քաղաքամայր Երևանի տեսքը դժվար կլիներ պատկերացնել առանց  յուրօրինակ շինությունների, որոնք քաղաքային պատկերը դարձնում են  ավելի ինքնատիպ ու չկրկնվող։

Մեր այսօրվա նյութի հերոսը  20-րդ դարի երևանյան հատուկ նախարիծ ունեցող՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն է։ Թռչունի նման թևերը փռած Մարզահամերգային համալիրն, ունի  երկու խոշոր սրահ։ Բառն ինքն իրենով արդեն ասում է՝ մարզահամերգային, ուստի այն երկու խոշոր դահլիճներից է բաղկացած՝ սպորտային և համերգային։ Սակայն ճիշտ կլինի մինչ Մարզահամերգային համալիրի  ներքին աշխարհ մուտք գործելը, հետընթաց կատարենք ու վերհիշենք ստեղծման պատմության ու շինարարության ընթացքում տեղի ունեցած հիշարժան իրադարձությունները:

Այսպիսով, Սովետական Հայաստանի հսկային կյանքի կոչելու համար հայտարարված էր փակ մրցույթ, 8 նախագծային կազմակերպություններով։ Նախագծողների առջև դրված էր 10000 հանդիսատես ունեցող այնպիսի սպորտային կոմպլեքսի կառուցումը, որն ունենար փակ դահլիճ՝ հոկեյի դաշտով: 

Երևանի տարածում դիտարկվում էին շահավետ վայրեր, որտեղ  հնարավոր կլիներ ստանալ թղթի վրա գտնվող հսկային։ Այսօրվա Կասկադի գտնվելիք վայրը այդ տարբերակներից մեկն էր, այդ ժամանակ գոյություն չուներ դեռ այն, այլ տարբերակ էր Ազգային ժողովի հետևի տարածքը և Ծիծեռնակաբերդի բարձունքը։ Բազմաթիվ  քննարկումներից հետո որոշվեց Համալիրի կառուցապատման աշխատանքներն իրականցնել ոչ ավել ոչ պակաս՝ Ծիծեռնակաբերդի  բլրի վրա:

«Հայպետնախագիծ»  ինտիտուտը հայտարարագրված մրցույթում հաղթող ճանաճվեց։ Նախագծող թիմի անդամներ էին  ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանը՝ նրա ճարտարապետական հոգեզավակներից է:Երիտասարդական պալատը ու Ռոսիա կինոթատրոնը, Գուրգեն Մուշեղյանը՝ով համահեղինակ է Գյումրու օդանավակայանի և Հրազդան մարզադաշտի արարման գործում, Արթուր Թարխանյանը, Իգոր Ծատուրյանը և այլոք։

Նախագիծն ավարտելուն պես Կարեն Դեմիրճյանը, Կորյուն Հակոբյանը եւ ԽՍՀՄ Պետշինի նախագահ Ֆոմինը իրենց  հավանությունը տվեցին նախագծին ու սկսվեցին աշխատանքները: Նման կառույց  Հայաստանը նախկինում երբեք չէր ունեցել։

Շինարարությունը վստահվեց «Հիդրոէներգոշին» կազմակերպությանը: Նախագիծը իրենից հսկայական մեխանիզմ էր ներկայացնում, բավականին բարդ, քանի որ այն միայն շենք չէր լինելու։ Պետք է կառուցվեր շարժական, պտտվող բեմ, շարժասանդուղքներ։

Ամենասկզբից էլ Համալիրի կառուցման բյուջեի Պետպլանը չէր բավարարաելու, Մոսկվայից  «սեղմում էին»  և մեծամաշտաբ նախագիծը ամիսներ շարունակ քննարկվում էր նրանց  հետ։ Կառուցման նախագծային աշխատանքներին ծանոթանալուց հետո հայտատարել էին, թե կառույցը ճարտարապետները կկարողանան իրագործել միայն 20 տարի անց: Խանգարող հանգամանքները շատ էին՝ ժամանակահատված  եղավ, երբ շինարարական  աշխատանքները դադարեցվեցին ֆինանսական խնդիրների պատճառով։ Քաղբյուրոյի որոշմամբ ԽՍՀՄ ամբողջ  տարածքում սառեցվել  էին շինարարական աշխատանքները։ Ճարտարապետական կառույցներում չպետք լինեին ո՛չ մի շռայլություններ, մոնումենտալ  շինարարություններ, պետք է  տնտեսվեր գումարային ծախսերը։ Սակայն Կարեն  Դեմիրճյանը շատ վճռական էր տրամադրված  ու ասել էր, որ մենք կանգ չենք առնի․ Համալիրը պիտի կառուցվի:                                                

Շինարարությունը բնականաբար տեղի էր ունենում գաղտնի, առանց Մոսկվայի համաձայնությամբ, ու շուտով մեզ մատնեցին։ Մոսկվան, առանց Հայաստանի կառավարությանը զգուշացնելու, պատվիրակություն էր ուղարկել՝  իրավիճակին ծանոթանալու  նպատակով: Սակայն պատվիրակության՝ Երևան ժամանելուն պես, օդանավակայանից հայտնեցին, որ «հյուրեր» են սպասվում: Դեմիրճյանի կարգադրությամբ շինհրապարակում  գտնվող  բոլոր բանվորները թաքնվեցին անտառում՝ մինչեւ հանձնաժողովի մեկնելը: Եթե ինչ-որ մեկը պատահաբարայդ  այդ պահին անտառ մտներ, կմտածեր, որ հայտնվել է պարտիզանների մասին ինչ-որ կինոնկարում։

Հանձնաժողովի անդամների տրամադրվածությունը բավականին մեծ էր, քանի որ նրանք եկել էին  կոնկրետ ինֆորմացիայով, բայց, ի զարմանս բոլորի, շինհրապարակում աշխույժ աշխատանքներ  իրականացնելու փոխարեն տեսան ամայի կառույց։ 

Հետագայում Դեմիրճյանը գնաց Մոսկվա, թույլտվություն ստացավ աշխատաքները շարունակելու, նաև ձեռք բերեց լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

Այսօր մենք ունենք այս գեղեցիկ գլուխգործոցը, որը քաղաքի տարբեր ծայրերից երևում է մեզ իր անկրկնելի վեհաշուքությամբ:

Նարեկ Աղաջանյան

5-րդ կուրս

Կիսվել