BBC Մեդիա նախաձեռնությունների կողմից իրականացվող դասընթացի հայտ

BBC Մեդիա նախաձեռնությունների կողմից իրականացվող դասընթացի հայտ

783

Միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկը՝ BBC-ն, ԲՈՒՀ-երի Ժուռնալիստիկայի ֆակուլտետների երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներին ընձեռում է եզակի հնարավորություն՝ մասնակցել նորարարական սթորիթելինգի եւ մուլտիմեդիայի դասընթացների։

Դասընթացները կազմված են լինելու չորս առցանց վեբինարից, որոնց  ընթացքում կիրականացվի  անգլերենից հայերեն համաժամանակյա  թարգմանություն:

Դասընթացները անցկացվելու են 2021թ-ի սեպտեմբերի 14-ից մինչև սեպտեմբերի 20-ը։ Դասընթացները վարելու են BBC-ի դասընթացավարները՝ օնլայն ֆորմատով՝ մասնակիցների անմիջական գործնական ներգրավմամբ։ Դասընթացն ավարտած  վեց ուսանող հնարավորություն կունենա անցնելու երեքամսյա փորձաշրջան Factor.TV-ում։

Ուսանողական դասընթացներն ու փորձաշրջանը մասն են կազմում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Եվրոպական Մեդիա ունակությունները Հայաստանում․ կառուցելով կայուն և մասնագիտացված մեդիա» ծրագրի:

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել օնլայն հայտադիմումը հայերեն կամ անգլերեն:

Դիմելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 9, 2021:

Սթորիթելլինգի դասընթացավար Դեվիդ Նոլլան (ժուռնալիստ)

Դասընթացը կընդգրկի.

  • Մարդակենտրոն ժուռնալիստիկան և լսարանակենտրոն սթորիթելինգը
  • Սթորիթելինգի հիմունքները (ինչ է սթորին, ինչ կառուցվածք այն ունի),
  • Սթորիթելինգը տարբեր հարթակների համար` թվային հարթակների շեշտադրմամբ

Մուլտիմեդիայի դասընթացավար Դեվիդ Հեյվարդ (Մուլտիմեդիայի խորհրդատու)

Դասընթացը կընդգրկի.
• Ինչպե՞ս առցանց հարթակների համար տեքստից, նկարից ստեղծել նյութ եւ վիդեո՝ ըստ պահանջի /VOD/
• Ինչպե՞ս պլանավորել մուլտիմեդիոն պատմությունը
• Մուլտիմեդիոն ռեպորտաժի պատրաստում
• Հրատապ լուրերի լուսաբանումը՝մուլտիմեդիա լրատվական միջավայրում
• Սոցիալական մեդիայի կիրառումը՝ մուլտիմեդիա նյուզռումում
• Ինչպե՞ս որոշել մուլտիմեդիայի լսարանը և գրավել այն (ներառյալ զուգահեռ տարածման /առաջխաղացման/ մեխանիզմները)

Կիսվել