Ավարտին են մոտենում Սյունիքի մարզի սահմանամերձ Տանձավեր համայնքի ճանապարհաշինության աշխատանքները

Ավարտին են մոտենում Սյունիքի մարզի սահմանամերձ Տանձավեր համայնքի ճանապարհաշինության աշխատանքները

604

Հայաստանի Հանրապետությունում այս ամիսիների ընթացքում վերսկսվել են ճանապարհաշինության աշխատանքները, որոնք կանգ էին առել 44-օրյա պատերազմի հետևանքով: Սյունիքի մարզի սահմանամերձ Տանձավեր համայնքում աշխատանքները արդեն ավարտին են մոտենում։

Journalist.am-ի թղթակիցն այցելել է Տանձավեր, ծանոթացել տիրող իրավիճակին, զրույցել համայնքի վարչական ղեկավար Բագրատ Հակոբյանի հետ։ Վերջինիս խոսքով՝ սա շատ մեծ ու անհրաժեշտ գործ էր նախ՝համայնքի և ապա ողջ պետության համար։  Ամբողջովին բարեկարգվում են ճանապարհները,  հեշտանում է կապը այլ բնակավայրերի հետ, մեքենաներն ավելի անվտանգ  են երթևեկում,  և խնայվում է ժամանակը։ Բնակիչները կարողանում են օգտվել նաև այն ավտոմեքենաներից, որոնցով նախկինում անհնարէր երթևեկել ճանապարհների վատթարության պատճառով։

Վարչական ղեկավարի խոսքով՝ 80-ականներից սկսած այս գյուղում ոչ մի աշխատանքներ չէին տարվել ճանապարհաշինության հետ կապված, տեղ-տեղ նույնիսկ առկա էր անանցանելիություն։

Տանձավերի բնակիչների խոսքով՝  սա ամենահրատապ խնդիրն  էր համայնքում, որը գրեթե լուծված է։

Աշխատանքներն իրականացնում են այլ բնակավայրերից ժամանած մասնագետներ, որոնց գիշերակացի  համար գյուղը տրամադրել է կացարան։ Մասնագետների  պնդմամբ՝  ճանապարհաշինությունն ավարտվելու է հոկտեմբեր ամսին։

Տանձավերը զբոսաշրջության ակտիվ կենտրոն է, և ճանապարհաշինության ավարտը կօժանդակի նաև դրա զարգացմանն ու ընդլայնմանը։

Հավելենք, որ ճանապարհաշինությամբ պայմանավորված իրենց գործունեությունը վերսկսել են նաև Տանձավերի և հարակից գյուղերի երթուղային ավտոբուսները, որոնք դադարեցրել էին իրենց ընթացքը ճանապարհների քանդվածության պատճառով։

Աննա Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել