Սեպտեմբերի 25-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Րաֆֆի Քասարջյանը հյուրընկալվել է Գավառում գործող Luseen Mobile ըկերություն: Հանդիպմանը ներկա էին Luseen Mobile ընկերության աշխատակիցները, Արմատ ինժիներական լաբորատորիայի խմբավարները ու սաները և Գավառի պետական համալսարանի Համակարգչային ճարտարագիտություն բաժնի ուսանողները:
Հանդիպաման ընթացքում Րաֆֆի Քասարջյանը ներկայացրեց իր մասնագիտական ուղին, կիսվեց փորձով և պատասխանեց ներկաների ոլորտին առնչվող տարաբնույթ հարցերին: Նրա խոսքով՝ ՏՏ ոլորտում աշխատելու համար մասնագետները ազատ են և սահմանափակումը միայն սեփական երևակայությունն է: Հնչեցվող հարցերին պատասխանելիս նա կարևորեց, որ յուրաքանչյուր ծրագիր կամ արտադրանք ստեղծելիս պետք է նաև այն դիտարկել սպառողի աչքերով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ երկրի անվտանգության հարցում տեղեկատվական տեխնոլոգիաների կարևորությանը ու կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ՏՏ ոլորտի ընկերություններում աշխատանքի կազմակերպման, կառավարման նոր մշակույթի կիրառման, ինչպես նաև նոր հնարավորությունների առաջացման հարցերին:
Անժելա Հակոբյան
2-րդ կուրս