Արկածասեր տղան իր հոբբիները վերածում է բիզնեսի

Արկածասեր տղան իր հոբբիները վերածում է բիզնեսի

570

29-ամյա նախագծող մենեջերն ունի բացօթյա նախասիրություններ, հետաքրքրված է արշավներով։ Նրան դուր է գալիս արկածներով լի գործելակերպը, իսկ մասնագիտությունը թույլ է տալիս սիրելի զբաղմունքը դարձնել բիզնես։ Նման մի նախասիրություն է խճաքարերի հավաքածուն, որը դարձել է նրա հիմնական զբաղմունքներից մեկը։ Այդ պարզ, բայց ստեղծագործ միտքը մեծ ազդեցություն է ունեցել Իդամ Հոթայտի կյանքի վրա։ Իդամի հետ զրուցել ենք իր՝ նորելուկ բիզնեսի, այլ հոբբիների և հանգստյան օրերի արկածների մասին։

-Խճաքարերի հավաքածուի նախասիրությունը ինչպե՞ս դարձավ բիզնես։

-Լողափի հազարավոր խճաքարեր հավաքելուց հետո ժամանակն էր ազատվել դրանցից ազատ տարածության համար։ Այդ ժամանակ մտքովս անցավ խճաքարերով արվեստ ստեղծելու և դրանք վաճառելու գաղափարը։ Ես պատմեցի իմ գաղափարը ընկերներիս և ընտանիքիս, նրանք ասացին, որ լավ միտք է տան, գրասենյակի կամ այգու ցանկացած հատված զարդարելու համար։ Բազմագույն, օվալաձև խճաքարերը, «ներմուծված» լողափից, փաթեթավորեցի վառ ստվարաթղթերով և սկսեցի վաճառել։ Դրանք վաճառվեցին լավ գնով, և շատ հաճախորդներ վայելում են գունավոր քարերը՝ տարբեր նպատակներով։ Հաճախորդների դեմքի ժպիտը պահում է իմ՝ առաջ շարժվելու մոտիվացիան։ Ես նաև նախագծող մենեջեր եմ և ունեմ մի քանի բիզնես ևս։

-Նկարում եք. արհեստավա՞րժ եք, թե՞ սիրողական։

-Ուղղակի նախասիրություն է։ Նկարում եմ դիմանկարներ, բայց երկար ժամանակ է, ինչ չեմ զբաղվում դրանով։ Վստահ չեմ՝ ունե՞մ տաղանդ, թե՞ ոչ։ Ունեմ նվերների տպագրական խանութ։ Վաճառում ենք տպագրված նվերներ, օրինակ՝ տպագրություն շապիկերի, բարձերի, բաժակների վրա, որոնք հասարակ են։ Ես ստիպված էի թողնել այդ գործը, քանի որ այժմ ճգնաժամ է իմ երկրում։

-Խիտ ժամանակացույցի հետ մեկտեղ ինչպե՞ս ստացվեց, որ դարձաք արշավական։

-Ես որոշեցի, որ պետք է փորձեմ զբոսանքն ու արշավը։ Դա նշանակում է, որ ես արշավում եմ ինչ-որ վայրի բնություն և ճամբարում եմ բնության գրկում, որտեղ գիշերում եմ, իսկ հաջորդ օրը մեկնում եմ մեկ այլ տարածք։ Այնքան արկածային է անապատային կյանքը, պետք է դիմակայել բնությանը։ Պետք է համոզվել, որ լավ պատրաստված ես և ունես անհրաժեշտ պարագաները՝ սնունդ և ջուր։ Դա փորձ է, երբ կտրվում ես քաղաքային կյանքից և վայելում բնության խաղաղությունը։

-13 ջրվեժների արշավի մասին կմանրամասնե՞ք։

-Դա ամբողջ օրվա արշավ էր, ներառում էր 13 ջրվեժ, որը պետք է անցնեինք։ Կա՛մ պետք է պարաններ օգտագործեինք ջրի միջով իջնելու համար, կա՛մ պետք է ցատկեինք, կա՛մ սահեինք ջրվեժներով։ Մեր իջած յուրաքանչյուր ջրվեժից հետո ադրենալինի հոսքը զարմանալի էր։ Մենք առաջնորդվում էինք մի խումբ փորձառու մասնագետների կողմից, ովքեր մեզ ցուցումներ էին տալիս ամբողջ օրվա ընթացքում։

-Արշավների ժամանակ, մթության մեջ ամեն ինչ հնարավոր է, արտասովոր դեպքեր չե՞ն եղել։

-Գիշերները մի փոքր սարսափելի են, բայց ժամանակի հետ վարժվում ես, հատկապես, եթե լավ պատրաստված ես և փորձառու ճամբարական։ Մի անգամ ինչ-որ բան էր կատարվում, երբ ես նստած էի խարույկի մոտ։ Ես լսում էի ինչ-որ  սարսափելի ձայներ ժամը 00։30-ի սահմաններում։ Ես սկսեցի շուրջս նայել՝ հասկանալու համար, իսկ հետո լույս տեսա, սկզբում վախեցա, հետո նկատեցի, որ մի խումբ արշավականներ էին՝ ուղեկցորդով։                                                                                                         Մի դեպք էլ կա. հիշում եմ, որ կար մի ջրվեժ, որը մի փոքր բարձր էր, և մենք ստիպված էինք ցատկել։ Մինչև ցատկելը դադար տվեցի, հետո բոլորը ծափահարեցին, որ կարողացա անցնել։

-Այսքան հետաքրքրություններ ունեցող մարդը վստահ եմ` նոր գաղափարներ ևս կունենա, կա՞ն արդպիսիք։

-Ես սպասում եմ ճգնաժամի ավարտին, որովհետև այն շատ է խանգարում իմ գործունեությանը։ Ցանկանում եմ վերաբացել իմ տպագրական խանութը։ Այն, իրոք, արդյունավետ է։ Մինչ դա կշարունակեմ իմ արկածային կյանքը, խճաքարերի բիզնեսը և նոր բիզնես գաղափարներ կմտածեմ՝ վստահաբար։

Քնարիկ Վարդանյան

3-րդ կուրս

Կիսվել