Այսօր հայ մամուլի օրն է

Այսօր հայ մամուլի օրն է

427

Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ և շրջանավարտներ,
շնորհավորում եմ հայ մամուլի օրվա առիթով:
Հայերեն առաջին տպագիր պարբերականի՝ «Ազդարար»-ի հիմնադիր Հարություն Շմավոնյանի սխրանքը ապրում է ժամանակի մեջ, ինչպես Մեսրոպ Մաշտոցի սխրանքն է մշտամնա, ինչպես՝ Մովսես Խորենացու, Խաչատուր Աբովյանի, Կոմիտասի սխրանքը…
Նրանք նոր ՍԿԻԶԲ նախանշեցին և երազեցին, որ իրենց ճշմարիտ սերունդները խոհեմություն ունենան շարունակելու ճանապարհը դեպի Ազատության հովիտ…
Խորհրդանշական այս օրը առիթ է խորհելու ներկայի և գալիքի մասին…
Ժամանակի մեջ մեր ընթացքի անսխալականության, կեսունակության բանաձևը նույնն է. անցնելիք ճանապարհին հանդիպու՞մ ենք Մաշտոցին, Խորենացուն, Հարություն Շմավոնյանին, Աբովյանին, Կոմիտասին…, թե նրանք այլևս մնացել են անցյալում, մոռացության թանձր մշուշների մեջ:
Արդիակա՞ն է նրանց հորդորը. քայլել աշխարհին համընթաց՝ պահպանելով ազգային դեմքն ու դիմագիծը…
Կրկին շնորհավորում եմ բոլորիս, այն համոզումով, որ հայ մամուլի մերօրյա նվիրյալները նաև այս թեմաներին կանդրադառնան իրենց հրապարակումներում, հեռուստա և ռադիո հաղորդումներում, առցանց մեդիահարթակներում…

#Նաղաշ#Մարտիրոսյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ

Կիսվել