ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նոր ծրագիրը, նորանշանակ նախագահն ու անելիքները

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նոր ծրագիրը, նորանշանակ նախագահն ու անելիքները

462

Եթե Դուք ընդունվել ենք ԵՊՀ, ապա կարելի է շնորհավորհել Ձեզ, քանի որ Դուք ստանում եք լայն հնարավորություններ՝ ոտք դնելու գիտական աշխարհի շեմին։ Դասացուցակում նշված լսարաններից բացի Ձեր առջև բացվում են զանազան հանդիպումների, քննարկումների, ճանաչողական այցերի ու դասախոսությունների դռները։ ՈՒԳԸ-ն հենց սրա պատասխանատուն է։ Այն փորձում է զարգացնել ուսանողի գիտահետազոտական և ստեղծագործական միտքը,    կազմակերպել տարբեր գիտական ժողովներ, դասախոսություններ, սեմինար-քննարկումներ։ ‹‹Զարգանում է ուսանողի վերլուծական միտքը, և ուսանողը կարողանում է գրել գիտական հոդված, ինչպես նաև տպագրել այն››,- ասում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նորընտիր նախագահ Մարինա Մկրտչյանը։ Ընտրությունը կատարվել է վերջերս՝ քվեարկության միջոցով։  Ի՞նչն է կարևոր ՈւԳԸ անդամների մեջ։ ‹‹Բարձր առաջադիմությունը, գիտահետազոտական և թիմային աշխատանք կատարելու կարողությունները››,- պատասխանում է Մարինան։

ՈւԳԸ-ն կազմված է 4 հանձնաժողովներից՝ տեղեկատվական, ընդհանուր, թարգմանական և արտաքին կապերի։ Սրանք բոլոր ֆակուլտետներում կատարում են նույն գործառույթը։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում Մարինան առանձնացնում է հատկապես տեղեկատվական գործառույթը, քանի որ, ի տարբերություն այլ ֆակուլտետների, այստեղ հոդվածերը կարող են տպագրվել թե՛ ֆակուլտետի կայքում և թե՛ ՈՒԳԸ էջում։  

Նա վերջերս ներկայացրել է կիսամյակային գործունեության ծրագիր, որով նախատեսվում է կազմակերպել գիտական երկուշաբթիներ, միջֆակուլտետային քննարկումներ, հանդիպումներ ու ճանաչողական այցեր։ Օրինակ, նոյեմբերի վերջին շաբաթվա ընթացքում կազմակերպվելու է հանդիպում ‹‹Մեդիա կենտրոնի›› համակարգող-խմբագիր Լիլիթ Հովհաննիսյանի հետ։ Նա խոսելու է դրամաշնորհային ծրագրերի մասին։ ‹‹Շատ ուսանողներ չգիտեն, թե ինչպես կարելի է ընտրել այնպիսի թեմաներ, որոնք համապատասխանում են ծրագրին, ինպես գրել շահող նյութեր․ այս հարցերի մասին կխոսի Լիլիթ Հովհաննիսյանը››,- ասում է Մարինան։

Ուսանողին գրավելու լավագույն միջոցը նա համարում է հենց լավ գրված ծրագիրը․‹‹Մենք պիտի կարողանանք ուսանողների մեջ արթնացնել մոտիվացիան և այն գիտակցությունը, որ իրենք, լինելով այս կառույցի մեջ, կարող են զարգացնել գիտահետազոտական աշխատանքներ կատարելու հմտությունները, իսկ սա մեծ հնարավորություն է՝ քայլ կատարելու դեպի գիտության ասպարեզ››,- ասում է ՈւԳԸ նախագահը։

ՈՒԳԸ անդամներից Քրիստինե Թորոսյանը կարծում է, որ ՈՒԳԸ-ն, իրոք, մեծ հնարավորությունների հարթակ է․‹‹Ես սիրում եմ կարդալ, հետազոտել, սիրում եմ գիտությունն ու վստահ եմ, որ այստեղ կարող եմ հեշտությամբ ինքնադրսևորվել, քայլ կատարել դեպի գիտություն կոչված մեծ աշխարհը››։

Էմիլյա Հոսյան

2-րդ կուրս

Կիսվել