«Ընթերցասեր մարդու ընթերցանության չափանիշների վրա նորագույն տեխնոլոգիաները բացասաբար չեն ազդում». Խնկո Ապոր...

«Ընթերցասեր մարդու ընթերցանության չափանիշների վրա նորագույն տեխնոլոգիաները բացասաբար չեն ազդում». Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն ընթերցողների աճ է գրանցում

732

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, նրա գործառույթների և ընդհանուր այսօրվա ընթերցասեր հասարակության մասին խոսել ենք Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գիտական գծով քարտուղար Մադլեն Հովսեփյանի հետ:

– Արդյո՞ք ընթերցողների մոտ ամեն օր զարգացող տեխնոլոգիաների հետ համընթաց չի կորում գրքի հանդեպ հետաքրքրությունը:

-Ընդհանրապես ընթերցասեր մարդու ընթերցանության չափանիշների վրա նորագույն տեխնոլոգիաները բացասաբար չեն ազդում, որովհետև հիմնականում ուսանողներն ու դպրոցականները էլելկտրոնային շտեմարաններից օգտվում են տեղեկություններ վերցնելու համար, երբեմն էլ շատ անհրաժեշտ գիրքը էլեկտրոնային տարբերակով կարդալու համար: Բայց ընդհանուր առմամբ ընթերցասերներին՝ անկախ տարիքից, այս տարբերակը խոցելի չի դարձնում, որովհետև գիրքը մնում է գիրք, որին պետք է շոշափել, զգալ,  տեսնել ու կարդալ: Այսինքն էլեկտրոնային տարբերակները տալիս են լրացուցիչ հնարավորություններ, եթե այդ գրքի նոր տարբերակը  կամ այն տարբերակը, որը մեզ ավելի պետք է տվյալ պահին չկա, էլեկտրոնային գրադարանները դառնում են փրկող օղակ: Շատ ժամանակ նաև ժամանակի սղության հարց է, երբ գրադարանում այդ պահին չկա գիրքը, շատ հնարավոր է որոշ հատվածներ ու սիգմենտներ վերցնել հենց էլեկտրոնային տարբերակից:

– Գրանցո՞ւմ է ընթերցողների աճ գրադարանը ամեն տարի:

-Այո, ըստ տարքիքային առանձնահատկությունների, մենք ամեն ամիս հավաքում ենք, թե որքան ընթերցող է հաճախել գրադարան, ինչքան գիրք է ընթերցվել, ինչ բնագավառի գիրք են նախըտնրել: Ու այս ամենը համեմատում ենք ամեն եռամսյակի կամ տարվա վիճակագրական  թվային տվյալների հետ ու, իհարկե, ներկայացնում նախարարություն: Իսկ աճ միշտ գրանցում ենք՝ բացառությամբ համաճարակի ժամանակ՝ չնայած որ այդ բացը լրացրեցինք  առցանց աշխատանքով:

– Ամեն դեպքում գրադարանը ազգային մանկական գրադարան է. խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ն է դպրոցականների հետաքրքրասիրությունը գրադարանների նկատմամբ:

-Դպրոցականը մեզ մոտ լայն հասկացություն է: Ունենք դպրոցական կրտսեր, միջին, ավագ տարիքի առանձին բաժիններ:  Եթե օրինակ վերցնենք կրտսեր խումբը, գրադարան հաճախում են և՛ խմբային, և՛ անհատական տարբերակներով: Խմբային տարբերակների ժամանակ գալիս են մանկապարտեզային կամ քոլեջային տարիքի երեխաները իրենց ղեկավարների կամ ծնողական խմբի կոմիտեի հետ և 45 րոպեի ընթացքում ծանոթանում գրադարանի հետ, իհարկե, իրենց հասու լեզվով. միջին տարիքի հետ այլ կերպ ենք անցկացնում հանդիպումները, կրտսեր տարիքի՝ այլ:  Իսկ կոնկրետ անհատական տարբերակով երեխան գրադարան կարող է գալ ում հետ ցանկանում է՝ ծնողներից մեկի, ավագ քրոջ կամ եղբոր և այլն: Անգամ լինում են դեպքեր, երբ գալիս են մենակ, և այդ ժամանակ արդեն պահանջվում է գրադարանավարի օգնությունը, քանի որ երեխաները, մանավանդ կրտսեր տարիքի, միշտ չէ, որ ճանաչում են հեղինակներին կամ գիտեն,թե ինչ են ուզում:  Բայց արդեն բարձր տարիքի աշակերտները ունեն կոնկրետ պահանջներ:

– Ինչպիսի՞ն է ընթերցասերների պահանջարկը, և հետևո՞ւմ եք դրան:

– Մեզ մոտ տարբերակված սպասարկում է՝ կրտսեր,  միջին, բարձր, երաժշտական, օտարալեզու և այլն: Յուրաքանչյուր սրահ իր տարիքային խմբի հետ ունի մերժված գրականության հաշվառում: Ընդհանուր առմամբ հաշվառում ենք, թե որ գրքից չունենք, որ գրքից է, որ քիչ օրինակներ ունենք, չի բավարարում ընթերցողներին, ապա կազմում ենք ցուցակներ, ամեն տարվա վերջում  ամփոփում ենք ցուցակները և տալիս ենք համալրման բաժին: Մեր համալրման բաժինը կա՛մ տոնավաճառից է ձեռք բերում, կա՛մ գրախանութներից է գնում, կա՛մ էլ հրատարակչություններից է պատվիրում: Լինում են դեպքեր, երբ գրքից չենք կարողանում ձեռք բերել, եթե հեղինակները լինում են ժամանակակից, նրանք են նվիրում գրադարանին մի քանի օրինակ:

– Բացի ընթերցողների պահանջարկից, էլ ի՞նչ չափանիշների եք հետևում գրադարանի գրքերի շարքերը համալրելու համար:

– Բացի ընթերցողի պահանջարկից, կա նաև գրադարանավարի մասնագիտական աշխատանքի պահանջարկ: Հիմա նոր ժամանակներ են, նոր մոտեցումներ, նոր տեխնոլոգիաներ, այժմ գիտության դարաշրջան է ու մենք գտնում ենք, որ հայրենասիրության, ՏՏ կամ սպորտի  ոլորտի գրքերը այդքան էլ թարմ չեն: Հին հրատարակություններ են, գնալով ավելի քիչ են հրատարակվում: Ու այստեղ շատ կարևոր է նաև գրադարանավարի մասնագիտական աշխատանքի պահանջարկը, որը օգնում է երեխայի դաստիարակությունը դարձնել համակողմանի:

– Գրադարանի կայքը ուսումնասիրելիս մեր աչքից չի վրիպել հոգեբանի ծառայությունը: Ի՞նչ գործառույթ է այն կատարում, և արդյո՞ք ամեն գրադարան այն պիտի ունենա: Մանրամսնե՛ք մի փոքր:

– Հոգեբանի ծառայություն մենք տարիներ շարունակ ունեցել ենք: Անհատական, խմբային աշխատանքներ է անում հոգեբանը, հեքիաթաթերապիաներ, միջոցառումներին,երբ վերլուծում են գրքերը, դրանց հերոսներին, երեխաներին տալիս է խորհրդատվություն: Իհարկե, կան խնդիրներ ունեցող երեխաներ, որոնք հատուկ ծնողի հետ անդամագրվելուց հետո, ունենում են անհատական կոնսուլտացիաներ: Բայց հիմնականում գրքի թեմատիկ քննարկումենրի, այս կամ այն հերոսի վերլուծության ժամանակ հոգեբանը միշտ ներկա է: Կրտսեր տարիքի երեխաների հետ անցկացնում են հեքիաթաթերապիաներ, քանի որ հեքիաթներ կան, որ իրենց մեջ են ունեն վախենալու պահեր և կարող են ազդել երեխաների վրա:

Հոգեբանը նաև օգնում է կոլեկտիվի ներսում  գրադարանավար-գրադարանավար կամ գրադարանավար-երեխա կապը միշտ պահել:

Կհավելեմ նաև, որ ոչ բոլոր գրադարններն ունեն գրադարանի հոգեբանի հաստիք:

– Ի՞նչ այլ հետաքրքիր ծառայություններ ունի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, որ կառանձնացնեք:

– Ունենք մի շարք խմբակներ՝  թատերական, նկարչական, որոնց հանդեպ երեխաները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում:

– Գրադարանում իրականցվում են օտարալեզու միջոցառումներ, ինչպիսին են օրինակ՝ պարսկերեն, արաբերեն, անգամ կան այդպիսի խմբակներ, օրինակ՝ Գրադարանի Արաբական անկյուն: Ի՞նչ նպատակ են դրանք հետապնդում, և ինչպիսի՞ մասնակցություն են ցուցաբերում ընթերցողները դրանց նկատմամը:

– Որպես ազգային գրադարան մենք այդ հնարավորությունը ունենք, քանի որ ամեն ազգային, պետական խոշոր գրադարան պարտավոր է բացի իր գրադարանային պարտականությունները կատալուց, նաև համագործակցել ՀՀ-ում գործող դեսպանատների, միջազգային կառույցների  հետ:

Գրադարանում վաղուց ի վեր գործում է Իրանական սրահը, շատ լավ կապեր ունենք Իրանի դեսպանատան հետ: Վերջերս էլ մեր երեխաները խմբով գնացին Իրան՝ մեկշաբաթյա  միջազգային փառատոնին մասնակցելու: Հետո մենք իրենց հյուրընկալեցինք: Նույն բարիդրացիական կապերն ենք պահում նաև Չինաստանի հետ:

Այսինքն այս ամենի կարիքը կա այնքանով, որ երեխաները  ընդունված մի քանի օտարալեզու սիստեմից բացի ծանոթանան այլ լեզուների հետ, ուսումնասիրեն օրինակ՝ չինարեն, արաբերեն, պարսկերեն, որոնք գնալով մուտք են գործում մեր դպրոցների պարտադիր առարկաների շարքեր:

Ունենք նաև համապատասխան գրադարան ու մասնագետներ, որոնք օգնում են տիրապետել լեզվին, շփվել լեզվակիրների հետ, սերտել օտար լեզուները:  Մինչև վերջերս չունեինք արաբերենի մասնագետ, բայց լավ համագործակցում էինք Սիրիայից եկած մեր հայրենակիցների հետ:

Ամեն դեպքում, թեմատիկ գրականությունից զատ՝ մեր երեխաները պիտի տիրապետեն օտար լեզվի:

Անի Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել