«Protest»-ը հերոսուհուս արտադրանքի անունն է: Ինչու՞ հենց «protest», որովհետև Անին և իր բիզնեսի համահիմնադիրը՝ մոտ ընկերուհին, դեմ են բոլոր կարծրատիպերին, շաբլոնին և իրենց արտադրանքը յուրատիպ են ստեղծում:
Նա և իր տարօրինակ, բայց հաճելի աուրայով աշխարհը: Եղել եմ իր իսկ արհեստանոցում, ծանոթացել և հետևել իր աշխատանքին: Ամենասկզբում կաշվից են պատրաստել, քանի որ Անին և ընկերուհին կաշի էին սիրում՝ ավելի ռոքեռոտ։ Պատրաստել են իրենց համար, հետո ընկերների, իսկ հետո հոբբին դարձել է բիզնես։

Աշխատանքի ընթացքը: Հիմնականում աշխատանքները ավելի կոպիտ և խոշոր են:Իր խոսքով՝ ունիսեքսի կողմ է տանում։



Իրեն բնութագրող գործերը: «Protest»-ը բնութագրում է իր տեսակն ամբողջությամբ։ Սիրում է զարդարվել։ Շարժիչ ուժը և մոտիվացիան «զնգզնգալն» է։


Դետալների անկյունը:

Նա սենյակում կարևոր անկյուն զբաղեցնող մեկն է. իբրև թե ընկերուհին է: Մարդուկը ընկերուհու նվերն է, նա է պատրաստել։

Արժանացել են «Մեր ժամանակների հերոսը» մրցանակին:

Վիկտորյա Հովեյան
4-րդ կուրս