«Երջանկության Մեխանիկան» մայր բուհում

«Երջանկության Մեխանիկան» մայր բուհում

942

Դեկտեմբերի 13-ին «Երջանկության մեխանիկան» ֆիլմի գլխավոր հերոսները՝ Նազենի Հովհաննիսյանը, Ռուբեն Մուրադյանը, Ներսես Ավետիսյանն ու ֆիլմի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը հանդիպում ունեցան  ԵՊՀ ուսանողների հետ: 16 մասից բաղկացած այս ֆիլմը նկարահանվել է 2020 թ.-ին՝ 1982 թ.-ին նկարահանված համանուն գեղարվեստական ֆիլմի մոտիվներով:

Հանդիպման ընթացքում հյուրերն ուսանողներին պատմեցին ֆիլմի նկարահանման ընթացքի, ֆիլմի շնորհիվ հետպատերազմյան սթրեսի հաղթահարման, նոր երջանկության մեխանիկա ստեղծելու և երջանկության իրենց պատկերացումների մասին:

Հանդիպման ժամանակ հյուրերն անդրադարձան նաև ֆիլմում ծխելու տեսարաններին, որոնք մեծ քննարկումներ էին առաջացրել սոցցանցերում:
«Բազաթիվ կարծիքներ ենք լսել, որ մենք ֆիլմի միջոցով պրոպագանդում ենք ծխելը, սակայն ես կարող եմ ասել, որ դա ֆիլմի յուրահատկություններից մեկն էր, որի միջոցով տեսարաններն ավելի տպավորիչ էին, ինչպես նաև  այնտեղ նշվում է, որ ֆիլմը 18+ լսարանի համար է».- նշեց Ռուբեն Մուրադյանը:

Ֆիլմի ռեժիսորն անդրադարձավ նաև ֆիլմի երաժշտական հատվածին. «Ֆիլմում օգտագործված երկու երգերն էլ երջանկահիշատակ կոմպոզիտոր, մեր լավ ընկեր Հայկոյինն էին: Նա չցանկացավ նորից երգել իր հին երգերը և դրանք երգեց Ներսեսը, իսկ երկրորդ երգի՝ «Խոստովանության» գործիքավորման նոր տարբերակը Հայկոն արել է  2 ժամում»:

Հանդպման վերջում ուսանողների խնդրանքով Ներսես Ավետսյանը կատարեց «Սեր» երգից մի փոքր հատված:

Մարիամ Մարտիրոսյան

4-րդ կուրս

Լուսանկարները՝ ԵՊՀ Ուսանողական խորհուրդ ֆեյսբուքյան էջից

Կիսվել