ԵՐԲ ԲԱԽՎՈՒՄ ԵՆ ՀԻՆՆ ՈՒ ՆՈՐԸ

ԵՐԲ ԲԱԽՎՈՒՄ ԵՆ ՀԻՆՆ ՈՒ ՆՈՐԸ

1461

Երևանի համար 32 գրադարանում մայիսի 21-ը տոնական էր: Տերյանական բանաստեղծության մի տողը առիթ էր դարձել գրական-երաժշտական երեկոյի: Մի քանի երիտասարդներ կազմակերպել էին «Անունը սեր է, գույներն են տարբեր» խորագիրը կրող միջոցառումը, որի ընթացքում ներկայացնում էին Վահան Տերյանի ու ժամանակաից բանաստեղծուհի Գայանե Մկրտչյանի ստեղծագործությունները: Ասմունքներն և փոքրիկ բեմականացումները ուղեկցվում էին կիթառի ու սաքսոֆոնի հնչյուններով:

Գրադարանի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը նշեց, որ այսպսիսի միջոցառումներ գրադարանում հաճախ են լինում. «Ես այսօրվա գրադարանն առանց այսպիսի միջոցառումների ու հանդիպումների չեմ պատկերացնում: Չէ՞ որ գրադարանն այսօր ոչ միայն գրքեր, այլև տեսակետներ ու գիտելիքներ փոխանակելու միջավայր է: Հաճելի է, որ այսպիսի  միջացառումներ կազմակերպում են հենց երիտասարդները, և տեխնոլոգիաների զարգացման այս ժամանակաշրջանում անձնային շփումները չեն զիջում իրենց տեղը»:

Երեկոյի կազմակերպիչ ու մասնակից Մարիամ Աղաբաբյանը, խոսելով հեղինակների ընտրության մասին, ասաց. «Մենք շատ-շատ ենք բողոքում, որ չունենք ժամանակակից որակյալ գրականություն: Բողոքողներից մեկն էլ ես եմ, բայց չեմ կարող չասել, որ բողոքելուց զատ նաև որոնել է պետք: Մենք էլ որոնել ու գտել ենք: Ապացույցն այսօրվա միջոցառումն էր»:

Մասնակիցներից Սյուզաննա Մարկարյանն ասաց, որ այս միջացառումը հնի ու նորի բախում էր: Տերյանի դեպքում՝ կորսված, Գայանե Մկրտչյանի դեպքում՝ գտած ու հաղթանակած սիրո բախում: Եվ այս բախումն էլ սիրո ծնունդ դարձավ:

Դահլիճում էր նաև բանաստեղծուհի Գայանե Մկրտչյանը, ով ողջունեց ներկաներին ու շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին.«Ուրախալի է, որ երիտասարդները գնահատում ու սիրում են պոեզիան ու նմանատիպ երեկոներ կազմակերպում: Սերը ոչ միայն պոեզիայի, այլև կյանքի շարժիչ ուժն է»:

 

Մարիամ Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել