Մասնագիտական նոր և պրակտիկ գիտելիքները Հայաստան բերելու են գնացել հայ մրցավարները։ Փետրվարի 1-ից 12-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական կազմը իր մասնակցությունն ունեցավ Կրիմսկ քաղաքում տեղի ունեցող ուսումնամարզական հավաքում։ Մրցավարները մասնակցել են բազմաթիվ մասնագիտական պարապմունքների, անցել մասնագիտական վերապատրաստում։ Վերջիններս հանդիպեցին մի շարք հատուկ հյուրերի FIFA-ի կողմից։
Նրանք ունեցան ֆիզիկական պարապմունքներ, ստուգողական հանդիպումներ։ Մասնակից մրցավարները տեսական և գործնական պարապմունքներից հետո բարեհաջող հանձնեցին քննությունները։
Մրցավար Շահեն Աղայանի խոսքով նրանք ունեցել են գերհագեցած մասնագիտական շաբաթ։ Նա նշում է, որ ուսումնամարզական հավաքը տվել է նոր փորձ․ «Մենք լիովին պատրաստ ենք կիրառել մեր նոր հմտությունները Հայաստանում կայանալիք Պրեմյեր Լիգայի երկրորդ մրցաշրջանի մենարկին»,- նշում է Շահեն Աղայանը։
Ռուզաննա Ստեփանյան
2-րդ կուրս