Դպրոցում գրքի տոնն են նշում

Դպրոցում գրքի տոնն են նշում

656

2008 թվականից փետրվարի 19-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես գիրք նվիրելու օր:

Փետրվարի 21-ին Քանաքեռավանի միջնակարգ դպրոցի գրադարանավարուհիները կազմակերպել էին գրքի տոնին և Հ. Թումանյանի 153-ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառումը սկսվեց երգչախմբի ժողովրդական երգով:

           «Ամպի տակից ջուր է գալիս,

            Դոշ է տալիս փրփրում…»

Աշակերտները պատմեցին հետաքրքրաշարժ դեպքեր Թումանյանի կյանքից, խոսեցին գրականության մեջ ունեցած նրա ավանդից: Այնուհետև խոսեցին գրքի կարևորության ու դերի մասին: Նրանցից մեկն իր խոսքում նշեց. «Գիրք կարդալու «արվեստն» ինձ սովորեցրել է մայրս: Սկզբում կարդում էի նրան հաճույք պատճառելու համար, այժմ՝ ինքս ինձ»:

Միջոցառումն ընդմիջվում էր աշակերտների պարային համարներով:

Արդեն 10 տարի է, ինչ դպրոցում ավանդույթ է դարձել դասարանների կողմից գրադարանին գիրք նվիրելը: Այս անգամ էլ ամեն դասարանից մեկ կամ երկու աշակերտ դասարանի անունից խոսք էին ասում և իրենց նախապատրաստած գրքերն էին նվիրում գրադարանին:

Վերջում դպրոցի տնօրենը խոսեց գիրք կարդալու կարևորության մասին: Նա նշեց, որ գիրքը մարդու լավագույն ուղեցույցն է, խորհրդատուն և շատ դեպքերում նաև ուսուցիչը:

Նա նույնպես գրքեր նվիրեց գրադարանին:

Անուշ Գևորգյան

2-րդ կուրս

Կիսվել