«Հայրենիքի թեման իմ ստեղծագործություններում երբեք չեմ արծարծել, բայց պատերազմը ստիպեց, որ գրեմ հայրենիքի մասին, ու հայրենիքի համար հերոսացած տղաներն էլ դարձան առաջին գրքիս հերոսները», – մեզ հետ զրույցում պատմեց Զոզ Հովսեփյանը ՝ «Ալբերտը՝ հրետանու Աստված» գրքի հեղինակը:
Զոզը գիրքը սկսեց գրել պատերազմից հետո, չնայած գիրք գրելու գաղափարը առաջացել էր պատերազմի օրերին. «Պատերազմի ընթացքում գրեցի մի շարք բանասեղծություններ, որի ժամանակ էլ զգացի՝ ներսիս կուտակվածը ավելի շատ է, ու որոշեցի գրել ավելի մեծ ծավալի ստեղծագործութնյուն»:
Վեպի հերոսի ընտրությունը պատահական չէր, Զոզը որոշել էր՝ գրելու է գիրք` նվիրված այն տղային, որի լուսանկարը պատրեազմի ժամանակ հայտնվում էր միջազգային ամենահայտնի պարբերականների առաջին էջերում. «Գրքի հիմնական հերոսը Ալբերտն է, բայց կան նաև գլխավոր հերոսներ, որոնք Ալբերտի մարտական ընկերներն են ու հիմա ապրում են մեր կողքին: Իսկ վեպում գործողությունները սկսում են սեպտեմբերի 27-ի առավոտից ու շարունակվում շուրջ 3 օր: Պատերազմական 3 օրերը նկարագրում են հերոս տղաներին, այնուհետև վերհուշի միջոցով բացահայտում ենք նրանց»:
Զոզը պատմում է, որ ծանր ապրումներ ու հույզեր է ունեցել թե՛ գիրքը գրելու ընթացքում, թե՛ խմբագրելու ժամանակ. «Ալբերտի ծնողների հետ հանդիպումն էլ էր շատ դժվար, մտածում էի՝ չէին խոսի, ու առհասարակ, իմ հարցերը կարող էին ցավեցնել նրանց, բայց Ալբերտի ընտանիքը ինձ շատ ջերմ ընդունեց, իսկ վերջում, երբ հարցրի ՝ ի՞նչու համաձայնեցիք, քանի որ շատերին էին մերժել, Ալբերտի հայրը պատասխանեց, որ ինքն էլ չգիտի»:
Հեղինակին խնդրեցինք մեզ ծանոթացնել Ալբերտի հետ, այնպես ինչպես ինքը ճանաչեց տղային գիրքը գրելու ընթացքում. «Ալբերտ հերոսը 19 տարեկան պատանի էր, ով իր կյանքը դրեց հայրենիքի փրկության զոհասեղանին: Ալբերտ որդին անսահման հարգում էր իր ծնողներին ու հատկապես հոր խոսքը, ամեն բան անում էր, որ հայրը գլուխը միշտ բարձր քայլի: Ալբերտի համար մայրը ուրիշ աշխարհ էր՝ գեղեցկության ու բարության սիմվոլ, որի նման պետք է լիներ Ալբերտի կինը: Ալբերտ ընկերը ամեն փորձության նետում էր իրեն հանուն ընկերների, իսկ Ալբերտ եղբայրը քրոջ թիկունքն էր»:
Զոզը ասաց, որ գրքում չի անդրադարձել Ալբերտի անձնական կյանքին, քանի որ ոչ ոք չկարողացավ խոսել դրա մասին. «Ալբերտի անձնական կյանքի հատվածը բաց մնաց, քանի որ տղան ոչ մեկին չէր պատմում իր զգացմունքների մասին: Ընտանիքի անդամները փաստում էին, որ տղան շատ փակ էր պահում այդ թեման, իսկ իրենք էլ չէին փորձում խառնվել: Ալբերտի սիրտը զբաղված էր, թե ոչ, այս հարցրին Ալբերտի ըներներն էլ չկարողացան պատասխանել»:
Հեղինակի հետ զրույցում Զոզը խոսեց նաև Ալբերտի հավատի մասին. «Ալբերտը մեծ քրիստոնյա էր, չեմ կարող չառանձնացնել Ալբերտի ու քահանայի խոսակցությունը: Ալբերտը երկար ժամանակ եղել է Հաղարծինի վանական համալիրում ու մի անգամ այնտեղի վանականներից մեկի հետ զրույցում ասել է, որ ինչ էլ Աստված որոշի իր համար, ինքը Աստծուն վստահում է»:
Զրույցի վերջում Զոզն անկեղծացավ, որ գիրքը գրելուց հետո թեթևացել է. «Հիմա ավելի հանգիստ եմ, որովհետև մեկ գրքի միջոցով ներկայացրեցի այն ապրումներն ու իրականությունը, որի միջով անցավ հայ ազգը գրեթե մեկ տարի առաջ»:
Աննա Ասմանգուլյան
4-րդ կուրս