Մարտի 1-ից բոլոր կինոթատրոններում

Մարտի 1-ից բոլոր կինոթատրոններում

415

Մարտի 1-ին «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում տեղի է ունեցել Ռոման Մուշեղյանի «Գարուն ա․․․» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի պրեմիերան։

«Գարուն ա․․․»-ն ֆիլմ է պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով։

Ֆիլմի հերոսուհիներից Ալիս Կապլանջյանը զրույցի ընթացքում նշեց, որ մարմնավորում է գլխավոր հերոսի՝ Արամ Ամատունու մարտական ընկերուհուն։ Իր դերակատարը բուժքույր է, ով ամբողջ կյանքը նվիրել է Ամատունուն, ամբողջ կյանքն ապրել է մեկ հոգու համար, սիրել է, սակայն լիարժեք երջանիկ չի կարողացել լինել։ 

Նա միայնակ կնոջ վառ տեսակ է։

Ներկաներից Աննա Հովհաննիսյանը փաստեց, որ «Կյանք ու կռիվ» ֆիլմից հետո «Գարունա»-ն այն ֆիլմն է, որը շարժեց իր հուզմունքը և վերապրել տվեց այն, ինչը անցավ հայ ազգի գլխով։

Ֆիլմը Aratta Production-ի, Vision Studio-ի, Phoenix Art Foundation-ի համատեղ արտադրությունն է։ Այն նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ArLeAM-ի աջակցությամբ։

Սիլվի Սիրեկանյան

2-րդ կուրս

Կիսվել