ՆԱՐԵԿ ԴՈՒՐՅԱՆԸ` ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ՆԱՐԵԿ ԴՈՒՐՅԱՆԸ` ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

1595

ԵՊՀ Մշակույթի կենտրոնը «Մշակութային դաստիարակություն» ծրագրի շրջանակներում մայիսի 22-ին հյուրընկալել է Փարիզի «Լա Բոհեմա» թատերական միության հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, բեմադրիչ, դերասան Նարեկ Դուրյանին:

«Թատրոնն այսօր» խորագրով դասախոսության ընթացքում պարոն Դուրյանը ներկայացրեց իր թատերական կյանքի առանձնահատուկ դրվագները, խոսեց ապագա դերասանների կրթական պատրաստվածությունից, հնարավորություններից, ինչպես նաև նրանց առջև ծառացող դժվարություններից և այլն:

Համալսարանականների հարցերին պարոն Դուրյանը պատասխանեց իրեն բնորոշ թատերական ոճով, հմայքով և հումորային շեշտադրումներով: Նա առաջադրեց բերեց հարցեր, որոնք մեր իրականության վրա բացասական հետևանքներ են թողնում` ինտերնետ հնարավորությունների և դրանցից օգտվող հասարակության մտածողության ձևերի մասին: Պարոն Դուրյանն անկեղծացավ և ասաց, որ չի հաշտվել ինտերնետ իրականության հետ և այն կարծիքին է, որ սոցիալական ցանցերը սահմանափակում են գիտելիք ստանալու հնարավորությունները, ինչի պատճառով գրքերը հետին պլան են մղվել:

Ինչ վերաբերում է թատերական կյանքում տեղի ունեցող փոփոխություններին, մասնագիտական առաջնահերթություններին, ապա ՀՀ վաստակավոր դերասանը կարծիք հայտնեց, որ դերասանի մասնագիտությունը զարմանալի մասնագիտություն է: Ըստ նրա՝ հնարավոր է չունենալ  բարձրագույն կրթություն, բայց լինել լավ դերասան. «Այս ոլորտի դարբնոցը պետք է ճիշտ, գրագետ և բանիմաց դերասաններ տա։ Յուրաքանչյուր տարի Թատերական ինստիտուտն է ավարտում շուրջ 150 երիտասարդ: Սա խայտառակ թիվ է, ինչի պատճառով այսօր թատրոնը դարձել է բազմաժանր, և դժվար է հասկանալ, թե որն է լավի և վատի սահմանը»:

Նարեկ Դուրյանն արձանագրեց, որ թատրոնի ներկայիս վատ է։ Հեռուստատեսային ժամանցային, հումորային հաղորդումները հեռուստադիտողին են հրամցնում այնպիսի հումոր, որը պարզապես խայտառակություն է: Թեև կարծիք կա, որ դա հասարակությունն է պահանջում, այնուամենայնիվ, պարոն Դուրյանը չհամաձայնեց այդ դիտարկման հետ: Ըստ նրա՝ լսարանները տարբեր են, այդպես է եղել միշտ, բայց այսօրվա պատկերը պարզապես մեկնաբանության ենթակա չէ:

Հանդիպման եկած դերասանը խոսեց նաև պետական աջակցությունից: Թատրոնն այսօր պետական աջակցություն չի ստանում։ Պարոն Դուրյանի պարզաբանմամբ՝ դա է պատճառը, որ նրանց թատերական ներկայացումների տոմսերը թանկ են, թեև յուրաքանչյուր ներկայացման վրա լուրջ միջոցներ են ծախսվում: Այդուամենայնիվ, «Բոհեմ» թատրոնի ներկայացումներն անցնում են լեփ-լեցուն դահլիճում, ինչն էլ պարոն Դուրյանը համարում է իրենց ամենամեծ ձեռքբերումներից մեկը:

Մեր այն հարցին, թե հնարավոր է Նարեկ Դուրյանի մասնակցությամբ ներկայացումներից որևէ մեկը բեմադրել Մայր բուհում, հանդիպման հյուրը պատասխանեց. «Ես սիրում եմ համալսարանը: Իսկ ինչո՞ւ ոչ: Ցանկությունը մեծ է, որի մասին Մշակույթի կենտրոնի հետ մտածել ենք դեռևս տարիներ առաջ: Կարծում եմ՝ մոտ ապագայում հնարավոր կլինի այն իրագործել: Ժամանակի և միջոցների հարց է»:

Հանդիպման ավարտին Նարեկ Դուրյանը «Մշակութային դաստիարակություն» ծրագրի մասնակիցներին հրավիրեց «Ճտերն աշնանն են հաշվում» ներկայացմանը, որը իրականության և մտացածինի սահմանում է։ Այն հնարավորություն է տալիս նորովի ճանաչելու Դուրյանին, այս անգամ` որպես դասախոս։ Սակայն, իրականության և հորինվածի սահմանը յուրաքանչյուրը կհասկանա յուրովի` ճիշտ այնքան, որքան ճանաչում է Նարեկ Դուրյանին։

 

Վարսիկ Սահրադյան

2-րդ կուրս

Կիսվել