ԲԱՑՎԵՑ ՖՈՏՈԼՐԱԳՐՈՂ ԶԱՎԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

ԲԱՑՎԵՑ ՖՈՏՈԼՐԱԳՐՈՂ ԶԱՎԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

2218

Մայիսի 20-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց ֆոտոլրագրող Զավեն Սարգսյանի լուսանկարների անհատական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսն ընդգրկում է լուսանկարչի 40-ամյա գործունեությունը: Ներկայացված է 80 աշխատանք` բնանկարներ, ժամանակակից դիմանկարներ, ճարտարապետական լուսանկարներ և այլն: Նկարների աշխարհագրությունը լայն է` Ջուղայից մինչև Արևմտյան Հայաստան:

«Ցանկացած նկարիչ պետք է իր դիրքորոշումը ցույց տա նկարներում: Ամենահին նկարս սև ու սպիտակ պեյզաժն է, որը նկարել եմ 1945 թվականին»,-ասաց  լուսանկարիչը: Ցուցահանդեսին ներկաները մոտենում էին Զավեն Սարգսյանին  և շնորհավորում նրան` անհատական ցուցահանդեսի կապակցությամբ:

Զավեն Սարգսյանի խոսքերով` իր կյանքը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ ֆոտոխցիկն իր «մոտ է»:

Ցուցահանդեսը բաց է մինչև հունիսի 4-ը:

 

Էլինե Պողոսյան

2-րդ կուրս

 

Կիսվել