Հարցազրույց «Գոլեր չհանդուրժող» դարպասապահ Սևակ Ասլանյանի հետ

Հարցազրույց «Գոլեր չհանդուրժող» դարպասապահ Սևակ Ասլանյանի հետ

787

Այսօր  journalist.am-ի հյուրն է «Ալաշկերտ» ֆուտբոլային թիմի դարպասապահ Սևակ Ասլանյանը, ով չի պատկերացնում իր կյանքը առանց ֆուտբոլի. դեռ մանկուց է սկսել իր ֆուտբոլային ուղին։

-Շնորհակալ ենք Սևակ մեր հրավերը չմերժելու համար, մի փոքր պատմեք Ձեր մասին, ե՞րբ եք սկսել խաղալ, ո՞րտեղ եք արել առաջին քայլերը։

-Ես ևս շնորհակալ եմ հրավերի համար։ Ֆուտբոլ սկսել եմ խաղալ մանկուց։ Ծնվել և մեծացել եմ Վարդենիսում և առաջին քայլերս արել եմ Վարդենիսի ֆուտբոլային ակումբում։ Վարդենիսում հեռանկարները մեծ չէին, տասներկու տարեկան էի, երբ մեր ֆուտբոլի կոմիտեյի նախագահը  ինձ տեղափոխեց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ, փորձաշրջան անցա այնտեղ և սկսեցի շարունակել ֆուտբոլային ուղիս: Սակայն որոշ  ժամանակ հետո որոշեցի կրկին փոխել ֆուտբոլային թիմս, քանի որ «Փյունիկում» ֆուտբոլի խաղային ժամերը քիչ էին: «Ալաշկերտ» տեղափոխվեցի և մինչև օրս խաղում եմ հենց այս թիմում։

Ձեր ցանկությա՞մբ եք սկսել զբավել ֆուտբոլով, թե՞ ինչ-որ մեկի խորհրդով։

-Մանուկ հասակից սիրել եմ ֆուտբոլը, քանի որ մեր ընտանիքում թե՛ հայրս, թե՛ հորեղբայրներս հետաքրքրվում էին ֆուտբոլով։ Շատ սպորտաձևերով եմ զբաղվել, բայց ինձ առավել հոգեհարազատ է ֆուտբոլը։

-Երբև ցանկացե՞լ եք նմանվել որևէ ֆուտբոլոստի։

-Ոչ թե կցանկանայի նմանվել որևէ ֆուտբոլիստի,այլ կուզենայի ունենալ Բուֆֆոնի նման լավ կարիերա։

-Երբևէ եղե՞լ է, որ վնասվածք ստանաք և դրանից հետո որոշեք թողնել ֆուտբոլը։

-Վնասվածքներ ունեցել եմ, բայց երբեք չեմ մտածել ֆուտբոլը թողնելու մասին։

-Իսկ ի՞նչ եք զգացել, երբ բաց եք թողել առաջին գնդակը, արդյո՞ք չեք հուսահատվել։

-Կարծում եմ ցանկացած դարպասապահի համար էլ ցավոտ է, երբ գնդակ է բաց թողնում։ Բայց չեմ հուսահատվել, եթե հուսահասվես, հաշիվը խոշոր կլինի։ Գնդակը բաց թողնելուց հետո աշխատում եմ ավելի ուշադիր լինել, թիմին ավելի գոտեպնդել, որպեսզի բաց թողնված գոլը չազդի խաղի ընթացքի վրա։ Սակայն ինքս իմ ներսում չեմ «հանդուրժում» ցանկացած գոլ։

սկ անձնական կյանքիդ մասին ի՞նչ կասեք, ունե՞ք կյանքի ընկեր։

-Այո, ունեմ։

Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայում, շարունակելու՞ եք ֆուտբոլիստի կարերիան։

-Այո, միանշական շարունակելու եմ, առաջիկա 15 տարին,իսկ հետո կմտածեմ ինչ կարելի է անել։

Սեդա Շահնազարյան           

2-րդ կուրս

Կիսվել