Կիբերբուլինգը ցանցային ագրեսիայի տեսակ է: Ցանցային ագրեսիայի տեսակներից են նաև տրոլլինգը, ֆլուդը, հեյթերությունը և աստղատրուֆինգը: Սրանց հիմնական գաղափարախոսությունը մեկն է՝ հալածել մարդուն ու նրա արժանապատվությունը, սադրել զրուցակցին և գրավելով զանգվածային ուշադրություն գտնել՝ «յուրայինների»:
Կիբերբուլինգի առաջացրած վտանգներն շատ են, այն կարող է մարդուն դրդել ինքնամեկուսացումից մինչև ինքնասպանության։ Հոգեբանն ասում է, որ կիբերբուլինգը կարող է առաջացնել դեպրեսիա, սթրես, հուզական կապերի խզում, շրջապատին վնասելու հակում, անհավասարակշիռ հոգեբանական վիճակ։ «Կիբերբուլինգի ենթարկված անհատի վարքը արգեսիվ է, հաճախ նյարդային է, ունենում է ինքնավստահության կորուստ, ցածր ինքնագնահատական ու դադարում է պատասխանատու լինել իր քայլերի համար։ Դեռահասների մոտ կարելի է նաև նկատել ցածր առաջադիմություն, դասընկերներից և շրջապատիվ մեկուսացում, ճնշվածություն և անգամ ինքնասպանության տանող մտքեր, որոնք կարող են վերածվել հստակ գործողությունների»։
Հոգեբանը նաև առանձնացրեց այն խմբերին, որոնք խոցելի են կիբերբուլինգի համար։ «Կիբերբուլինգի համար խոցելի են երեխաները, քանի որ նրանք օգտվում են համացանցից անվտանգության պայմանների չիմացությամբ, առանց հստակ պատկերացնելու այն վտանգները, որոնք առկա են վիրտուալ աշխարհում»։ Հոգեբանւ նշեց, որ երեխաները հեշտ են շփման եզրեր գտնում անծանոթների հետ, վստահում են, ստեղծում են արագ ծանոթություններ և այդ ծանոթներին էլ տրամադրում իրենց անձնական տվյալները։
Չնայած, որ կիբերբուլինգը շատ տարածված է, միևնույն է դրա դեմ պայքարի միջոցները այդքան էլ շատ չեն։
Իրավաբան Համիկ Բալաբեկյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը չունի օրենքներ, որոնք վերաբերվում են կիբերբուլինգին․ ՀՀ օրենսդրությունը օգտագործում է կիբերհանցագործություն տերմինը. «Մեր օրենսդրությամբ խոսվում է կիբերհանցագործությունների մասին, բացի այդ ՀՀ-ն միացել է նաև 2007 թվականին ուժի մեջ մտած Բուդապեշտի «Կիբերհանցագործությունների մասին» Կոնվենցիային։ Իսկ հոգեբանն առաջարկեց կրթական համակարգում ներմուծվի առարկա, որը կբացատրի կիբերբուլինգ երևույթի և դրա դեմ պայքարի միջոցների մասին։
Իբրև վերջաբան, իրավաբանն ասաց, որ կիբերբուլինգը հանցագործություն է, իսկ կիբերբուլինգ իրականացնողը՝ հանցագործ. «ՀՀ քրեկան օրենսգրքով առանձին 24-րդ «համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությամբ բաժնում սահմանված է մի շարք հանցակազմներ: Մասնավորապես հանցագործություն է համարվում և քրեական պատիժ է նախատեսվում Համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելու (ներթափանցելու), Համակարգչային տեղեկատվությունը փոփոխելու, Համակարգչային սաբոտաժի, Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու, Համակարգչային տեղեկատվություն ապօրինի մուտք գործելու (ներթափանցելու) համար հատուկ միջոցներ պատրաստելու կամ իրացնելու, Վնասաբեր ծրագրեր մշակելու, օգտագործելը և տարածելու, Համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելու համար։
Չնայած նարն, որ Հայաստանում կիբերբուլինգի դեպքերը շատ են, միևնույն է քչերն են պատրաստ դիմել մասնագետներին խնդրի լուծման համար։
Աննա Ասմանգուլյան
4-րդ կուրս