Հարցազրույց մասնագիտությամբ բժիշկ և բլոգեր Էվելինա Խանոյանի հետ

Հարցազրույց մասնագիտությամբ բժիշկ և բլոգեր Էվելինա Խանոյանի հետ

614

ի փոքր պատմիր քո մասին:

-Ես ունեմ բժշկական կրթություն: Ավարտել եմ Երևանի պետական բժշկական համալսարաանը: Գերմանիայում հանրային առաողջության ուղղությամբ ՝ ավարտել եմ մագիստրատուրան: Ինձ համար կրթությունը առաջնային է, չնայած այն փաստին, որ ներկա պահին ակտիվորեն զվաղվում եմ սոցիալական  ցանցերով: Դա նաև ինձ բնորոշող մյուս կողմն է, որ շատ մեծ տեղ եմ տալիս ցանկություններին, և եթե ինչ-որ բան ինձ մոտ ստացվում է, ես դա անում եմ: Բնավորորությամբ աշխատասեր եմ, նվիրվող:

-Դու մասնագիտությամբ նաև բժիշկ ես: Դժվար չէ՞ այդ բարդ մասնագիտության կողքին Tik Tok-յան  էջ ունենալը և ակտիվ բլոգեր լինելը:

-Բավականին դժվար էր, հատկապես երբ դեռ նոր էի տեղափոխվել Գերմանիա: Այդ շրջանում և՛ աշխատում էի, և՛  սովորում, դրա հետ մեկտեղ,  նաև բլոգ էի վարում: Շատ ծանրաբեռնված էի,  անգամ աշխատանքի գնալուց մեքենայի մեջ էի մոնտաժ անում: Քննաշրջանների ժամանակ ես գիտեի, որ պետք է մեկ ժամ հատկացնեմ և վիդեոներս մոնտաժեմ,  հրապարակեմ: Բայց ադ ամենը սիրով եմ արել: Ինձ համար բացահայտում էր, որ ես այդքան շատ կսիրեմ այս ոլորտը, իմ հետևորդների հետ շփումը: Նույնիսկ ամենածանրաբեռնված օրերին ես փորձել եմ ժամանակ հատկացնել:

-Ինչպե՞ս որոշեցիր զբաղվել բլոգինգով և ունենալ  Tik Tok- յան էջ:

-Դա պլանավորված չի եղել:  Երբ արձակուրդներին Գերմանիայից եկա Հայաստան, որոշեցի հետևորդներիս պատմել Գերմանիայի մասին, երբեք չէի մտածի, որ այսքան կհետաքրքրեր նրանց, ու նման դրական արձագանքներ կլինեին: Շարունակաբար սկսեցի նկարել: Չէի մտածում, որ դա կդառնա աշխատանք: Ու այդ սիրո միջավայրում շարունակեցի հրապարակել տեսնյութեր:

-Կա մի կարծրատիպ, ըստ որի՝ յուրաքանչյուրը չէ, որ կարող լինել բլոգեր: Ի՞նչ ես դու մտածում այս հարցի շուրջ:

-Կարծում եմ՝ դա կարծրատիպ չէ: Բլոգեր լինելը ամեն մարդու համար չէ, որովհետև յուրաքանչյուր մասնագիտություն ունի դրական  և բացասական կողմեր:  Շատերը մտածում են,  որ այս աշխատանքը հեշտ է, բայց երբ  սկսում են զբաղվել, հասկանում են, որ իրականում դժվար ու երկարատև աշխատանք է: Նրանք, ովքեր բլոգինգի մեջ են, կփաստեն, որ ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան թվում է:  Կարևոր է նաև հաշվի առնել մասնագիտության խոցելի կողմերից մեկը: Երբ շատ լայն հանրության առաջ ես ներկայանում, դու լսում ես շատ տարբեր կարծիքներ  արտաքինի, քո անձի մասին և այդ ամենին պետք է պատրաստ լինել: Եթե տվյալ մարդը ինքնվտահ չէ, կամ իկնքնագնահատման խնդիր ունի, կարծում եմ՝ կարող է խնդրային լինել այդ կարծիքներին բախվելը:

-Դու քո հետևորդներին բարևում ես այս արտահայտությամբ՝ «ՊՐԻՎԵՏ ՊՈՒՊՍԻԿԻ»: Ինչու՞ հենց այսպես:    

-Սկզբից էլ այս ձև եմ ողջունել:  Երբևէ չեմ գրել, թե ինչպես բարևեմ, կամ հատուկ սկսեմ ողջույնի խոսք մտածել: Ասեմ, որ սկզբից բացասական էր ընդունվել, հատկապես տղաների կողմից:  Կար պահ, որ անգամ մտածում էի այդպես չողջունեմ, սակայն ժամանակի ընթացքում շատերը սկսեցին ընդունել, սիրել, և ես շարունակեցի:

-Հրապարակում ես տեսանյութեր, որտեղ գնահատում ես ինչ-որ ուտելիք, կամ օրինակ բացում ես կինդեռ և այդպես հավաքում խաղալիքներ: Ինչու՞ այդ տարբերակով որոշեցիր հանդես գալ:

-Իմ կոնտենտի հետ կապված նույնպես հստակ պլան չկա: Քանի որ իմ առօրյայից եմ կիսվում,  այս դեպքում ազատ եմ: Երկար ժամանակ հավաքում էի կինդեռ խաղալիքներ և չէի կիսվում: Չգիտեի՝ դա երեխաներին հետաքրքիր կլիներ, թե ոչ: Ես կիսվում եմ տարբերի թեմաներով: Բայց նաև ասեմ, որ հենց այդ խաղալիքների հավաքածուն բավականին մեծ հետաքրքություն առաջացրեց:

-Շատ բլոգերներ հիմա փորձում են կրկնօրինակել քեզ և հաճախ նույն արտահայտություններն են անում: Ինչպե՞ս ես ընդունում այդ ամենը:

-Ըստ իս՝ այդ երևույթից խուսափել անհնար է: Այսինքն եթե չես ցանկանաում լինել  փակ  ու անճանաչելի, դա խնդիր չէ, երբ քեզ կրկնօրինակեն: Մարդը եթե ինչ-որ մի կետում տարբերվող է, իհարկե, նրան նմանվելու ցանկություն կարող է լինել: Չեմ թաքցնի, շատ դեպքերում դա կարող է տհաճ լինել, երբ ամբողջությամբ նմանակում են:  Երբ նշում են ինձ, ավելի ուրախանում եմ:

-Դու բնակվում ես Գերմանիայում: Եղե՞լ է դեպքեր, երբ քեզ այնտեղ ճանաչել են և ցանկացել  են քեզ հետ լուսանկարվել:

– Ի զարմանս  ինձ, այնտեղի հայերը ակտիվ հետևում են: Ենթադրում եմ, որ իրենց էջերին հաճախ եմ հայտնվում: Ստանում եմ նամակներ, որտեղ գրում են «այսօր քեզ տեսա», կամ մեկ այլ բան: Գերմանիայում դեռ նման դեպք չի եղել, որ մոտենան ու ցանկանան նկարվել, իսկ Հայաստանում դրա հակառակն է լինում: Այստեղ փորձում եմ ավելի ուշադիր լինել:

-Դու ունես բավականին հետևորդներ: Ինչպե՞ս ես վերաբերվում բացասական     մեկնաբանություններին և արձագանքներին:

-Այս հարցին երկու տարբերակով կպատասխանեմ: Առաջին դեպքում բոլորիս համար էլ դժվար է, երբ աշխատում ես,  ինչ-որ կոնտենտ ես տեղծում, և բացարձակ միևնույն լինել, թե ոնց կարձագանքեն մարդիկ, ինձ համար մի քիչ անհավատալի է: Ես կարևորում եմ բոլոր տեսակետները, երբեմն նաև հարցնում եմ, թե ինչ տարբերակով պետք է լինի:  Անտրամաբանական մեկնաբանություները, որոնք կապ չունեն վիդեոի հետ, պարզապես ջնջվում են: Ես ունեմ բավականին մեծ դրական հետևոդների լսարան և լուրջ մտահոգություններ չունեմ:

-Դու արդեն հայտնիության ճանապարհին ես: Ի՞նչ դժվարությունների ես հանդիպել և ինչպես ես հաղթահարում:

-Ամենամեծ դժվարություններից կառանձնացնեմ այն, որ շատ մարդկանց հետ եմ սկսել առնչությունն ունենալ: Ես սիրում եմ, երբ ամեն բան մաքուր  է  արվում,  իսկ դա շատ դժվար է ապահովել: Նաև ինձ համար դժվար է պահպանել իմ անձնկան շփումը ընկերների հետ, մնացել են մարդիկ, ովքեր պետք է լինեն: Կար պահ, որ մտածում էի՝ գուցե ես եմ փոխվել, իսկ հիմա պարզապես ասում եմ. այո՛,  ես դարձել եմ ավելի ինքնավստահ, և եթե կային մարդիկ, ում հետ կարող էի շփվել ու  այդքան էլ լիարժեք երջանիկ չզգալ, հիմա պատրատ եմ շփվել այն մարդկանց հետ, ովքեր դրական լիցքեր են փոխանցում:

-Հնարավո՞ր է մի օր որոշես թողնել այս ամենը և զբաղվել  բժշկությամբ:

-Հետագայի մասին չգիտեմ, բայց վստահ եմ՝ կանեմ իմ ցանկությունները և բժշկությունը հաստատ բաց չեմ թողնի: Գուցե հետագայում երկուսն էլ համատեղեմ:

Բլից հարցեր

-Իր որ միշտ քեզ հետ է:

-Կոկորդի ձայնի համար հաբեր, քանի որ շատ եմ խոսում, և իմ ձանը խնդրային է:

-Սիրելի եղանակը:

-Ամառ:

-Կյանքում չես ների…

-Չկա այնպիսի բան, որ կյանքում չեմ ների: Ուղղակի ոչինի չեմ մոռանա, և հարաբերություննեը առաջվա նման չեն լինի:

Սոնա Քյարունց

4-րդ կուրս

Կիսվել