Հարցազրույց դիմահարդար Լուսինե Ղազարյանի հետ

Հարցազրույց դիմահարդար Լուսինե Ղազարյանի հետ

653

Խոսենք դիմահադարման  մեջ հանդիպող սխալներից: Ինչպիսի՞ սխալներ են  թույլ տալիս  դիմահարդարվելու ընթացքում:

-Դիմահարդարման հաճախակի հանդիպող սխալներից կառանձնացնեմ մի քանիսը: Հիմնական խնդիրներից է մաշկի գույնին ճիշտ տոնային քսուկի համադրությունը, և ավելի հարթ տեսք տալը: Շրթունքների արհեստական և հաստ ընդծումը:

-Ի՞նչ երանգներ են նախընտրելի առօրյաում օգատործելու համար:

-Առօրյա դիմահարդարումը պետք է տարբերվի երեկոյանից: Ցանկալի է ավելի բնական երանգներ օգտագործել: Առօրյայում գեղեցիկ երևալու համար կարող ենք օգտագործել տոնային քսուկ, մի փոքր կարմրաներկ, ավելի նուրբ երանգի ստվերաներկ, թարթչաներկ և  ընդգծել հոնքերը:

-Ինչպիսի՞ նյութեր պետք է օգտագործել չոր և յուղոտ մաշկի դեպքում:

-Չոր մաշկի դեպքում հիմնականում պետք է օգտագործել սնուցող և խոնավեցնող քսուկներ  մաշկը չորությունից ազատելու համար:  Յուղոտ մաշկի դեպքում  պետք է հնարավորինս յուղազրկել տարբեր խնամքի միջոցներով: Նաև խորհուրդ կտայի յուղոտ մաշկի դեպքում հետևել սննդակարգին, քանի որ օրգանիզմի ներսից է գալիս դեմքի հետ կապված մի շարք խնդիրներ՝ թարախային ակնեներ, մազակալում և այլն:

-Արդյո՞ք հնարավոր է դիմահարդարման պարագաներից առաջանան լուրջ խնդիրներ:

-Իհարկե այո: Ըստ իս՝ պետք է խուսափել առհասարակ սնդիկ պարունակող տոնային քսուկներից, որոնցից կարող են առաջանալ ալերգիկ ռեակցիաներ, մաշկի թեփոտում: Կարևոր է հետևել տվյալ կոսմետիկ միջոցի ժամկետին:

-Ի՞նչ խորհուրդ կտաք աղջիկներին և կանանց իրենց տեսքը կատարելության հասցնելու համար:

-Խորհորդ կտամ միշտ հետևեն մաշկի խնամքին, քանի որ առողջ և խնամված մաշկից է կախված գեղեցիկ լինելու գրավականը: Անպայման ամեն օր հեռացնեն իրենց դիմահարդարումը՝ մաքրելով հատուկ նախատեսված հեղուկով, որպեսզի մաշկը հանգստանա ավելորդ ծանրաբեռնվածությունից: Զերծ մնան արհեստական կորեկցիաներից և ճառագայթներից:

Սոնա Քյարունց

4-րդ կուրս

Կիսվել