«Ամբողջ անհանգստությունն ավարտվում է, երբ հնչում է կռվի մեկնարկը». Արթուր Մալխասյան

«Ամբողջ անհանգստությունն ավարտվում է, երբ հնչում է կռվի մեկնարկը». Արթուր Մալխասյան

815

Journalist.am-ը զրուցել է Արթուր Մալխասյանի հետ իր մարզական ուղու մասին: Նա ուշու սանդայում ստացել է միջազգային կարգի սպորտի վարպետի վկայական, Հայաստանում մենամարտել է ուշու սանդայի, կարատեի, քիքբոքսինգի տարբեր միջազգային մրցաշարերում: Մասնակցել է Եվրոպայի 2016 թվականի մենամարտերին, 2013 և 2015 թվականների աշխարհի մրցաշարերին։

-Պատմե՞ք, թե ինչպես եք հայտնվել սպորտում, որտեղի՞ց սկսվեց ամեն ինչ:

-Սկսել եմ մարզվել 1998-ից՝ ոգևորվելով Վանդամի մասնակցությամբ ֆիլմերից: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հայրս ինձ տարավ մարզադահլիճ, որտեղ ես սկսեցի մարզվել Հայաստանի վաստակավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի հետ. դա, այսպես ասած, խթան հանդիսացավ սպորտային կյանքի համար, ես զբաղվեցի ուշու սանդայով։

-Խոսենք Ձեր մենամարտերի մասին, որտե՞ղ եք մասնակցել մարտերի։

-Սկսել եմ իմ ծննդավայրից՝ Թալինի թաղամասից, Արագած գյուղից։ Մենամարտեր  են եղել ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում, Ռուսաստանում, Ինդոնեզիայում, Մալայզիայում:  600 մենամարտ սիրողական կարիերայում:

Ի՞նչ տեղեր եք զբաղեցրել:

– Ես Հայաստանի և միջազգային ուշու սանդա մրցաշարերի բազմակի չեմպիոն եմ, Եվրասիայի կունգ–ֆուի չեմպիոն եմ,  նաև առաջնությունում գրավել եմ  երրորդ տեղը: 

Որքա՞ն հաճախ եք մարզվում և քանի՞ ժամ եք անցկացնում մարզասրահում: Արդյոք ծանրաբեռնվածության տարբերություն կա սովորական մարզումների և մինչմրցային մարզումների միջև:

– Շաբաթը 6 անգամ եմ պարապում, կարելի է ասել՝ ամեն օր, մարզումը կարող է տևել մեկուկես ժամից մինչև երկու ժամ, բնականաբար, մինչև մրցույթը կրկնակի ծանրաբեռնվածություն է լինում, անցնում եմ օրական 2 մարզում ռեժիմի:

-Ինչպե՞ս եք հոգեպես պատրաստվում  մենամարտից առաջ:

-Մենամարտից առաջ, իհարկե, բոլորն անհանգստանում են, իսկ կռվի ժամանակ հուզմունքը ոչ մի տեղ չի գնում։ Ամբողջ անհանգստությունն ավարտվում է, երբ հնչում է կռվի մեկնարկը:

Որքա՞ն կարևոր է ձեզ համար ընտանիքի և ընկերների աջակցությունը:

-Հայրս ու եղբայրս բնականաբար անհանգստանում են: Ինձ համար կարևոր է նաև աջակցությունը այնպիսի բառերով, ինչպիսիք են «Պետք է հաղթենք», «Առաջ»…

-Իսկ կրթության մասին ինչ կասե՞ք:

-Ամեն ինչ կապված է սպորտի հետ:  Ես ավարտել եմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտը:

Ձեր կռվի ժամանակ անարդար որոշումներ եղե՞լ են։

-Այո, և շատ ցավալի էր, եղավ պարտութուն: Ամեն ինչ պետք է ընդունել այնպես, ինչպես կա: Ես չվիճաբանեցի հետո:

Սոնա Քյարունց

4-րդ կուրս

Կիսվել