Երբեմն թվում է, թե նոր ընկերներ ձեռք բերելն ու նրանց հետ կապը պահպանելը շատ ավելի հեշտ էր մանկության տարիներին, քան հիմա։ Չափահաս կյանքը որոշ կանոններ է թելադրում. անելիքները շատանում են, հին ծանոթները տեղափոխվում են այլ քաղաքներ կամ երկրներ, իսկ երբեմն պարզապես չես ուզում լքել քո հարմարավետության գոտին և հանդիպել նոր մարդկանց: Թվային դարաշրջանում մեսենջերներն են օգնում հին ընկերների հետ կապը պահելու և նույնիսկ նորերին գտնելու հարցում. չէ որ կյանքի մեծ մասն անցկացնում ենք հենց մեսենջերներում։
Հատուկ Հայաստանում ուսանողների և երիտասարդության օրվա առթիվ ձեզ կներկայացնենք Viber մեսենջերի հնարավորությունները, որը կօգնի ձեզ կապ պահպանել հին ընկերների հետ և ձեռք բերել նոր ծանոթություններ։
Օգտագործե՛ք աուդիո և տեսազանգեր
Իհարկե, տեքստային նամակագրության մեջ կա որոշակի ռոմանտիկա՝ իզուր չէ, որ այն եղել է հաղորդակցության հիմնական մեթոդը մեկ հազարամյակից ավելի։ Բայց երբեմն այնքան բան կա ասելու, և ժամանակը չի բավականացնում այն տպելու համար: Viber-ը թույլ է տալիս կատարել ձայնային և տեսազանգեր, այդ թվում՝ խմբակային: Զրուցակցին զանգահարելու կամ տեսազանգի հրավիրելու համար պարզապես սեղմեք չաթի վերին աջ անկյունում գտնվող համապատասխան պատկերակը։ Տեսազրույցին մի քանի օգտատերերի ավելացնելով՝ դուք կարող եք իրական առցանց երեկույթ կազմակերպել և հեշտությամբ փոխանակվել նորություններով, նույնիսկ երբ հեռու եք միմյանցից:
Արձագանքե՛ք հաղորդագրություններին
Երբեմն հաղորդագրությանն արձագանքելու համար պարտադիր չէ նամակի տեսքով պատասխանել. բավական է զրուցակցին հասկացնել, որ կարդացել ես նրա հաղորդագրությունը, կամ պարզապես ցույց տալ քո զգացմունքները: Նման դեպքերի համար Viber-ի չաթերն ունեն էմոջիներ՝ պարզապես սեղմած պահեք հաղորդագրության կողքին գտնվող արձագանքի պատկերակը և ընտրեք համապատասխան զգացմունքը։ Արձագանքներն ավելի հարմար են դարձնում շփումը և օգնում առանց ուշադրության չթողնել ձեր զրուցակցին։
Կազմակերպե՛ք խմբային զրույցներ
Ինչպե՞ս պարզել վերջին նորությունները և վաղուց արդեն տարբեր քաղաքներում ապրող նախկին դասընկերների հետ հիշել դպրոցական տարիների հուշերը: Իհարկե, խմբային զրույցով: Բացի խմբային նամակագրության սովորական դարձած հնարավորություններից, հաղորդագրություններին արձագանքելուց, լուսանկարներ և տեսանյութեր փոխանակելուց, Viber զրույցներում կարող եք հարցումներ և զվարճալի վիկտորինաներ ստեղծել՝ որոշակի հարցի վերաբերյալ մասնակիցների կարծիքը պարզելու, հանդիպման վայրը որոշելու կամ պարզապես էրուդիցիան ստուգելու և մրցելու համար:
Եթե Ձեզ անհրաժեշտ է չաթում կիսվել կարևոր տեղեկություններով, օրինակ՝ որևէ նվեր գնելու համար պետք է փոխանցեք բանկային քարտի տվյալները, կամ ընկերների հետ կիսվեք ինտերկոմի համարով, ապա կարող եք դա անել անհետացող հաղորդագրություններով, որոնք ավտոմատ կերպով ջնջվում են կարդալուց հետո նշված ժամանակահատվածում:
Եթե զրուցարանում ինչ-որ մեկը նման հաղորդագրության սքրինշոթ նկարահանի, Viber-ը ձեզ կտեղեկացնի այդ մասին։ Անհետացող հաղորդագրություն ուղարկելու համար կտտացրեք խոսակցության պատուհանի ներքևի վահանակի վայրկյանաչափի պատկերակին և ընտրեք այն ցուցադրվելու ժամանակը` 10 վայրկյանից մինչև 24 ժամ:
Ստեղծե՛ք ձեր սեփական սթիքերները
Սթիքերները թվային նամակագրությանը բազմազանություն հաղորդելու հիանալի միջոց են: Մի սահմանափակվեք միայն պատրաստի սթիքերներ օգտագործելով. այսօր յուրաքանչյուրը կարող է ստեղծել վիրտուալ «կպչուն պիտակների» իր բացառիկ հավաքածուն: Մուտք գործեք ձեր լուսանկարների արխիվ և պատրաստեք ձեր անհատական սթիքերը օգտագործելով հիշարժան նկարները ճանապարհորդություններից, տոնախմբություններից, ձեզ համար կարևոր իրադարձություններից: Սթիքերների փաթեթ ստեղծելու համար ձեզ հատուկ հավելվածներ պետք չեն, այն կարելի է հեշտությամբ ստեղծել հենց Viber-ում:
Ուղղակի Viber-ի հիմնական էկրանին ընտրեք «Ավելին», այնուհետև «Sticker Store» և սեղմեք վերևից առաջին պատկերակի վրա: Երկրորդ տարբերակը ցանկացած չաթում սթիքերներով պատուհանը բացելն է, այնուհետև սեղմել «գումարած» նշանին և «Ստեղծել կպչուն պիտակներ» պատկերակին։
Թարգմանեք հաղորդագրությունները մեսենջերի ներսում՝ առանց սահմանների հաղորդակցության համար
Մեզանից ոմանք պարբերաբար կարիք ունեն շփվելու մեկ այլ լեզվակրի հետ, և հաճախ անհանգստություն ենք զգում լեզվական արգելքի պատճառով: Այս խնդիրը հեշտ է կարգավորել Viber-ում ներկառուցված թարգմանչի շնորհիվ: Մեսսենջերում ստացված ցանկացած հաղորդագրություն կարող է թարգմանվել աշխարհի 30 լեզուներից մեկով:
Սեղմեք զրույցում հաղորդագրության վրա և սեղմած պահեք այն, այնուհետև ընտրեք «Թարգմանել». թարգմանությունն անմիջապես կհայտնվի սկզբնական հաղորդագրության տակ: Դուք կարող եք փոխել թարգմանության լեզուն հավելվածի կարգավորումներում:
Այս գործառույթի շնորհիվ դուք կարող եք հեշտությամբ սովորել լեզուն և ընդլայնել ձեր ծանոթների շրջանակը այլ երկրներում:
Ցանկացած մեսենջեր օգտագործելիս կարևոր է չմոռանալ թվային անվտանգության մասին։ Viber-ում յուրաքանչյուր օգտատեր կարող է կարգավորել գաղտնիության կարգավորումները համապատասխան բաժնում: Օրինակ, կարող եք նշել, թե ում ցուցադրել ձեր անձնական հաշվի լուսանկարը կամ «Առցանց» և «Դիտված» կարգավիճակները հաղորդագրությունների համար։ Այս բաժնում կարող եք նաև գաղտնաբառ տեղադրել՝ թաքնված զրույցներ մուտք գործելու համար: Viber-ում ամբողջ անձնական նամակագրությունը ծայրից ծայր կոդավորված է, և հավելված մուտք գործելու համար կարող եք կարգավորել երկաստիճան աուտենտիֆիկացիա։
Ձեր ընկերությունն ու հաղորդակցությունը հուսալի պաշտպանության տակ են: