«Մարող» մասնագիտություններ

«Մարող» մասնագիտություններ

614

Երևանի պետական համալսարանի դիմորդների շրջանում վերջին երեք տարիներին ամենից քիչ պահանջված մասնագիտությունները եղել են քիմիան, փիլիսոփայությունը, ռուսաց լեզու և գրականությունն ու աստվածաբանությունը:

Ինֆոգրաֆիկան՝ հեղինակի

Քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանն ասում է, որ ֆակուլտետում դիմորդները քիչ են, որովհետև չկան բավարար աշխատատեղեր, եղածներն էլ մասնագետներին շատ ցածր են վարձատրում։

«Մեր շրջանավարտների մեծ մասը լավ վարձատրվող աշխատանք գտնում է արտերկրում»,- ասում է դեկանը։

Ռուս բանասիրության ֆակուտետի դեկան Պավել Բալայանը դիմորդների քիչ քանակը պայմանավորում է այն հանգամանքով, որ մասնագիտության վերաբերյալ մոտեցումն է փոխվել, և մարդիկ խուսափում են ֆակուլտետ ընդունվել, քանի որ չգիտեն, թե դպրոցներից բացի որտեղ կգտնեն աշխատանք։

«Սակայն, մեր ուսանողները աշխատանք գտնում են ոչ միայն դպրոցում, այլև այն ոլորտներում, որտեղ ռուսաց լեզվի իմացության պահանջարկ կա»,- ասում է դեկանը։

«Մարող մասնագիտություններ»-ի մասին խոսելիս կարելի է առանձնացնել «Միջուկային ռեակտորների ֆիզիկա»-ն, որը  2020 թվականին ունեցել է ընդամենը 1 դիմորդ, ինչն էլ հանրության շրջանում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում,  բուռն քննարկման առարկա էր դարձել. օգտատերերից շատերը կարծում էին, որ խնդիրը ոչ թե մասնագիտության, այլ կրթական համակարգի մեջ է։

Ըստ ՀՀ բարձրագույն կրթության և գիտության օրենքի՝ հայաստանյան բուհեր կարող են ընդունվել միջնակարգ կամ մասնագիտական (նախնական, միջին, բարձրագույն) կրթություն ունեցող անձինք՝ առանց տարիքի սահմանափակման:

Համաձայն կառավարության ընդունած որոշման՝ 2022-2023թթ դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից՝ պետական և ոչ պետական, բոլոր դիմորդների համար ապահովվել են ընդունելության միևնույն պայմանները՝ ընդունելության առնվազն 2 քննության հանձնում:

Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվում են կամընտրական քննություններ՝ հնարավորություն տալով դիմորդներին իրենց ցանկությամբ ընտրելու քննական առարկան:

Չնայած, որ նախորդ տարիների համեմատ դիմորդների աճը 5%-ով նվազել է, այնուամենայնիվ, Մայր բուհում չկան ֆակուլտետներ, որ տարեկան գոնե մեկ դիմորդ չունենան:

Ինֆոգրաֆիկան՝ հեղինակի

Նշենք նաև, որ ըստ հայտերի՝ ԵՊՀ-ն վերջին երեք տարիների ընթացքում ամենաշատ դիմորդներն ունեցել է Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, Միջազգային հարաբերությունների, Ժուռնալիստիկայի, Իրավագիտության ֆակուլտետներում։

Ծովինար Խաչատրյան
2-րդ կուրս

Կիսվել