500 հարց ավելի, քան նախկինում՝ փոփոխություններ վարորդական իրավունքի քննությունում

500 հարց ավելի, քան նախկինում՝ փոփոխություններ վարորդական իրավունքի քննությունում

454

Ապրիլի 10-ից վարորդական իրավունք ստանալու քննությունն անցկացվելու է նոր հարցաշարով: Ավելի քան 500 հարցի համալրում, ընդհանուր՝ 1116 հարց։ Նոր հարցաշարն արդեն հասանելի է ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքում։

Մեկ տարի առաջ տեսական հարցատոմսում կար տասը հարց, 2021-ի հունվարին Ոստիկանությունն ավելացրեց ևս տասը։ Եթե հաջողվում է 18-ին ճիշտ պատասխանել, դիմորդն անցնում է գործնական քննության փուլին։

Ավտոդպրոցի տեսական և գործնական դասերի պատասխանատու Արշակ Շաքարյանի խոսքով՝ հարցաշարի փոփոխման հիմնական նպատակն այն է, որ քաղաքացին անգիր չանի ու մեխանիկորեն հարցաշարին ճիշտ չպատասխանի. «Կան և՛ տեսական, և՛ գործնական դասընթացներ ։ Տեսական դասընթացները տևում են 2 շաբաթ, իսկ գործնական դասերը՝ 10-15 դասաժամ, որի ընթացքում ուսանողը կարողանում է 99 տոկոսանոց արդյունքով գնալ քննության։ Տեսական դասերից ստացած գիտելիքներն ուսանողը կարողանում է կիրառել 10 ժամ գործնական դասերի ընթացքում»:

Ներկայումս վարորդական իրավունք ստանալու համար 10-ից  8 դիմողը կանայք են:

Ըստ Արշակ Շաքարյանի՝ տեսական հարցերն ավելացել են պատասխաններն անգիր անելու բացառման համար, բայց որպես նորություն, ոչ մի հարց չկա։ «Հարցերը ոչ թե շփոթեցնող են, այլ իրար նման նկարներ են լինելու, որ ինքնուս մարդը չկարողանա անգիր անել և տեսականորեն հիշել։ Իրար նման նկարները մարդուն ավելի շատ կշփոթեցնեն, քան նոր գիտելիքներ կտան»։

Եթե  նախկինում տեսական քննություն հանձնելու համար ամիսներով հերթ էին կանգնում, այսօր գրանցման հաջորդ օրը կարելի է ներկայանալ քննության, իսկ գործնականի դեպքում պետք է սպասել մինչև 40 օր։

Սվետլանա Միքայելյանը, ով վերջերս է հանձնել վարորդական իրավունքի տեսական քննությունը, նշում է, որ բարդ չէ, չնայած որ ինքնուս է։ Իսկ Էդգար Ս.-ն, ով պատրաստվում վարորդական իրավունքի քննություններին նշում է, որ կարգը բավականին դժվարեցրել է աշխատանքը. «Արդեն 2 շաբաթ է՝ հաճախում եմ ավտոդպրոց, և բավականին մանրակրկիտ ենք ուսումնատիրում մեքենա վարելու կանոնները։ Գուցե և նոր բան չկա, բայց ռիսկը, որ հարցերը գուցե շփոթեցնեն, մեծ է»։

Տեսական և գործնական քննությունը ընդունելու իրավասություն ունի միայն ճանապարհայն ոստիկանությունը։ A-ից D կարգի համար տեսական քննությունները նույնն են, միայն գործնականն է տարբեր։ Այս դեպքում ուսանողը վարում է համապատասխան մեքենանան։ Օրինակ՝ B կարգի համար վարում են մարդատար, իսկ D կարգի համար՝ ավտոբուս։

Նոր փոփոխությամբ տեսական քննության հարցաշարը դարձել է 5 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն և արաբերեն, այսինքն՝ կեցության օրինականությունն ապացուցող փաստաթուղթ ունեցող օտարերկրյա քաղաքացիները ևս կարող են դիմել ՀՀ Ոստիկանություն՝ վարորդական իրավունքի քննություն հանձնելու և իրավունք ստանալու համար։

Սիլվի Պետրոսյան

Մերի Սահակյան

3-րդ կուրս

Կիսվել