«Բալետը հիմա ամենաթրենդային արվեստներից է». Սյուզաննա Փիրումյան

«Բալետը հիմա ամենաթրենդային արվեստներից է». Սյուզաննա Փիրումյան

554

Սյուզաննա  Փիրումյանը ծնվել է 1983-ին։ Սերում է հայ նշանավոր ռազմական գործիչներ Դանիել Բեկ-Փիրումյանի և Պողոս Բեկ-Փիրումյանի տոհմից։ Սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում։ 2001-ից աշխատանքի է անցել Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում   որպես բալետի արտիստ։ Ավարտել է ԵԹԿՊ-ի Պարարվեստի ռեժիսուրա բաժինը։ Պարարվեստում ունեցած վաստակի համար 2017-ին  նրան շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում։

 Journalist.am-ի հարցազրույցը բալետի դերասանուհի Սյուզաննա Փիրումյանի հետ

-Մասնագիտության ընտրությունը կարևորագույններից է կյանքում, ինչու՞ ընտրեցիք բալետը:

Շատերը դեռ մանկուց են կողմնորոշվում իրենց մասնագիտության ընտրության հարցում: Մայրս դեռ իմ մանկության շրջանում նկատեց, որ ես անընդհատ պարում եմ և սիրում եմ, երբ ինձ հետո ծափահարում են, և ինձ տարավ պարի: Հետագայում ուսուցիչս, տեսնելով իմ տվյալները, ծնողներիս խորհուրդ տվեց, որ ինձ տանեն բալետի: Այդպես էլ դրվեց իմ բալետային կարիերայի սկիզբը:

-Բալետը դժվար ու մեծ ջանքեր պահանջող արվեստ է: Ի՞նչն է առաջ մղում բարդ ու գերլարված աշխատանքային պրոցեսում:

-Ամենադժվար պահերին առաջ է մղում կրկին բեմում լինելու, կրկին ելույթ ունենալու ցանկությունը, քանի որ բեմում մենք կարողնում ենք զգալ այն ամենը, ինչը սովորական կյանքում զգալ չենք կարող: Բեմում ես ինձ լիարժեք եմ զգում:

՞րն է ամենակարևոր դետալը ձեր գործում:

Կարևորագույն դետալը աշխատասիրությունն է: Մեր արվեստում հաջողած մարդիկ չափազանց աշխատասեր են:

-Դուք բոլոր ներկայացումներում կերտում եք միայն գլխավոր դերեր: Ինչպե՞ս հասաք դրան:

-Ես ինձ երջանիկ եմ համարում, քանի որ իմ` թատրոնում աշխատելու 21 տարիների ընթացքում կերտել եմ միայն գլխավոր դերեր: Կառանձնացնեմ երեք կետ, որոնք օգնել են ինձ հասնել դրան` աշխատասիրություն, բալետային տվյալներ և արտաքին տեսք:

-Արվեստը մարդուն տալիս է հնարավորություն՝ եղափոխվելու այլ իրականություն, մեկ այլ ժամանակաշրջան, լինելու մեկ այլ մարդ։ Կցանկանայի՞ք լինել Ձեր կերտած կերպարներից որևէ մեկը։

-Շատ հետաքրքիր է, երբ մտնում ես ուրիշի հոգեվիճակի մեջ և նրան ներկայացնում քո ձևով, դա ինձ լրիվ այլ աշխարհ է տանում, բայց իմ կերպարներից որևէ մեկը լինել չէի ուզի:

՞նչ կարելի է փոխել, կամ ի՞նչ խնդիրներ կան հայաստանյան բալետային աշխարհում:

Կցանկանայի, որ արտերկրի ձեռագիրը գա Հայաստան: Գան հրավիրյալ բալետմաստերներ: Սա ավելի կծաղկեցնի ոլորտը:

-Կպատմե՞ք Ձեր զգացողությունների մասին, երբ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստացաք:

Այդ կոչումը ստանալը ինձ համար սպասելի էր, քանի որ երկար տարիներ ես ոլորտի առաջատարներից եմ: Կոչումը ստանալիս ամբողջ մարմնովս դող էր անցնում: ՀՀ վաստակավոր արտիստ լինելն ինձ համար շատ մեծ պատիվ է:

-Ինչպե՞ս կարելի է ավելի մասսայական դարձնել բալետը մեր երկրում:

-Կարծում եմ բալետն այսօր «մոդայիկ» է, ինչը չէի կարող ասել տարիներ առաջ: Արդեն տարիներ շարունակ ներկայացումներն անցնում են լեփ-լեցուն դահլիճում, ինչը շատ ուրախալի է:

՞րն է ձեր կատարած աշխատանքի ամենամեծ գնահատականը:

-Աշխատանքիս ամենամեծ գնահատականը զգում եմ ներկայացումների ավարտին, երբ դահլիճից լսում եմ  բարձր ծափահարություններ: Կան այնպիսի մարդիկ, ովքեր ամեն անգամ գալիս են թատրոն` հենց իմ կատարումը դիտելու, սա շատ հաճելի ու պարտավորեցնող է:

Անժելա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել