Բանակային Արսեն Խաչատրյանը՝ Եվրոպայի բազկամարտի չեմպիոն

Բանակային Արսեն Խաչատրյանը՝ Եվրոպայի բազկամարտի չեմպիոն

687

Օրերս Բուխարեստում տեղի ունեցած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում մինչև 21  տարեկանների պայքարում 90 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձած և մեծերի պայքարում երկրորդ տեղ գրաված Արսեն Խաչատրյանն ասում է՝ իր համար առանձնահատուկ մրցաշար էր, քանի որ ՀՀ զինված ուժերում ծառայելով հանդերձ՝ կարողացել է բարձր պահել իր հայրենիքի, հայոց բանակի անունը և երկու անգամ հնչեցնել հայոց հիմնը 64 պետությունների մեջ։

Սա Արսենի առաջին չեպիոնությունն էր, այն էլ միանգամից երկու ոսկով։ Վստահեցնում է՝ վախ կամ տագնապ չուներ, որ կձախողի մենամարտը, քանի որ նման բաները միայն խանգարում են։  

Փոքր տարիքից սիրել է սպորտաձևը, ավելի ուշ՝ սկսել մարզվել։ Հայրենի Բամբակաշատի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո միանգամից զորակոչվել է բանակ ու մարզումները շարունակել այնտեղ։ «Շատ բարդ ա համատեղել ծառայությունն ու սպորտը,- պատմում է Արսենը,-  մարզվում էի զորամասում, մրցաշարից քսան օր առաջ տեղափոխվեցի մեկ ուրիշ զորամաս, որտեղ մարզվելու հարմարություն չկար։ Ամեն դեպքում հաջողվեց թեկուզ նման պայմաններում լավագույն արդյունք ցույց տալ»։

Ապագայում էլ շարունակելու է բարելավել մարզավիճակն ու էլ ավելի մեծ բարձունքների հասնել։ Ներկա պահին մտածում է  միայն անվնաս տուն հասնելու մասին։

Մարիամ Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել