Ծնողների համար օրինաչափություն է երեխայի համար անհանգստանալը: Հատկապես երեխայի պատանեկության շրջանում, երբ նրան պետք է դպրոց, ինչ-որ ճամփորդության կամ լրացուցիչ պարապմունքների ուղարկել։ Այս ընթացքում մենք ավելի շատ ենք մտածում երեխայի անվտանգության մասին։
Երեխաների պաշտպանության օրը մենք Viber մեսենջերի հետ միասին կպատմենք, թե ձեզանից հեռու երեխայի անցկացրած ժամանակն ինչպես մեսենջերների օգնությամբ դարձնել ավելի ապահով։
Բացատրեք անվտանգության կանոնները զվարճալի ձևով
Կիսվեք ձեր երեխայի հետ կյանքի փորձով և բացատրեք՝ ինչպես վարվել չնախատեսված հանգամանքներում: Ասեք նրանց, թե ինչպես արձագանքեն, եթե անծանոթները փորձեն խոսել իրենց հետ փողոցում, և ինչ տեղեկատվություն երբեք չպետք է փոխանցվի անծանոթներին:
Հայտնի է, որ գիտելիքը լավագույնս յուրացվում է, երբ ներկայացվում է ինտերակտիվ ձևաչափով: Ձեր երեխայի հետ քննարկեք անվտանգության կանոնները, այնուհետև ամրապնդեք դրանք. օրինակ՝ Viber-ում ձեր ընդհանուր զրույցի ժամանակ ստեղծեք մինի վիկտորինա կամ հրավիրեք երեխային ինքնուրույն կազմել այն:
Վիկտորինաներ ստեղծելու համար պարզապես խմբային չաթում սեղմեք «Ստեղծել հարցում» պատկերակին, բացվող պատուհանում ընտրեք «Վիկտորինայի ռեժիմ», այնուհետև ավելացրեք հարց, պատասխանի տարբերակներ և նշեք ճիշտը՝ լրացնելով այն բացատրությամբ։
Կազմեք հարազատների հեռախոսահամարների և կարևոր գործերի ցուցակ
Եթե երեխան պարբերաբար օգտվում է մեսենջերից, օգտակար կլինի պահպանել կոնտակտները մեսենջերի ներսում։ Հեռախոսահամարները կարելի է ավելացնել մեսենջերի «Ավելին» ցանկի միջոցով: Կարող եք նաև առաջարկել ձեր երեխային պահպանել կարևոր տեղեկատվությունը, որը կարող է օգտակար լինել ապագայում՝ օգտագործելով Viber-ի «Իմ գրառումները» գործառույթը. այն իրականում չաթ է ինքներդ ձեզ հետ, որտեղ կարող եք տեղադրել կարևոր տեղեկությունները:
Ի դեպ, նշումներում դուք կարող եք պահպանել ոչ միայն ցանկալի տեքստը, այլև նկարներն ու փաստաթղթերը, որոնք պետք է ձեռքի տակ լինեն, ինչպես նաև կազմել գնումների կամ անելիքների ցուցակներ և սահմանել հիշեցումներ, որպեսզի որևէ կարևոր բան բաց չթողնեք: Այս գործառույթը հատկապես օգտակար է երեխայի համար. աստիճանաբար, խաղային ձևով, ժամանակի կառավարման տարրերը կարող են ներառվել պարապմունքներում և սովորեցնել աշխատել առաջադրանքների հետ:
Պաշտպանեք ավելորդ թվային շփումներից
Բացատրեք ձեր երեխային, որ կանոնները, որոնք գործում են կյանքում՝ չշփվել անծանոթ մարդկանց հետ և չտրամադրել անձնական տվյալները, կիրառելի են նաև համացանցում: Ձեր երեխայի հետ կասկածելի անձանց շփման հնարավորությունը նվազագույնի հասցնելու համար օգտագործեք Viber-ի լրացուցիչ անվտանգության հնարավորությունները «Գաղտնիություն» բաժնում՝ կարգավորումների ցանկում, օրինակ՝ «Հաղորդագրության հարցումներ» գործառույթի շնորհիվ անծանոթ մարդկանց բոլոր հաղորդագրությունները կհայտնվեն առանձին թղթապանակում:
Եղեք ձեր երեխայի կողքին անկախ հեռավորությունից
Ե՛վ դուք, և՛ ձեր փոքրիկն ավելի լավ կզգաք, եթե ամբողջ օրվա ընթացքում կապի մեջ լինեք միմյանց հետ: Ձայնային զանգերը միշտ չէ, որ հարմար տարբերակ են դպրոցական օրերին, այնպես որ օգտագործեք մեսենջերով նամակագրության հնարավորությունները՝ պարզելու, թե ինչպես է ձեր երեխան: Տարաբնույթ սթիքերների, օրինակ՝ սիրելի մուլտֆիլմերի հերոսների օգտագործումը նոր փայլ կհաղորդի Viber նամակագրությանը, և ձեր երեխան ուրախ կլինի, որ դուք նրա հետ շփվում եք նույն լեզվով:
Ավելին, ձեր երեխայի հետ միասին կարող եք ստեղծել սեփական յուրօրինակ սթիքերների փաթեթը կամ զվարճալի GIF-ը՝ հիմնված լուսանկարների և հումորային արտահայտությունների վրա: Սթիքերների ձեր սեփական փաթեթը պատրաստելը շատ հեշտ է հենց հավելվածում. բացեք խմբագրիչը Viber Sticker Store-ում կամ ցանկացած չաթի սթիքերների մենյույում, սեղմեք «գումարած» նշանի վրա և խմբագրի պատուհանում ընտրեք «Ստեղծել սթիքեր» տարբերակը:
GIF-ի ստեղծումը նույնպես հեշտ է՝ ցանկացած չաթում ընտրեք ձեր նախընտրած լուսանկարները, ավելացրեք ենթագրեր կամ զվարճալի պիտակներ: Պատրաստ է. սիրելիների հետ շփվելիս դուք ապահովված եք վառ էմոցիաներով: