ՋՈՒՐ ԽՄԵԼԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ

ՋՈՒՐ ԽՄԵԼԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ

4794

Քչերը գիտեն, որ ինքնազգացողության բարելավման ու առողջացման համար ամեն առավոտ բավական է միայն սովորական ջուր խմել: Ջուրն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչն է: Օրգանիզմում այն առաջանում է օրգանական նյութերի օքսիդացման արդյունքում և մասնակցում է կենսագործունեության համար կարևոր շատ քիմիական ռեակցիաների: Սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը նշեց, որ մեզնից շատերը գիտեն, ջրի օգտակարության ու դրա կարևորության  մասին, ընդհուպ, որ դրա օգտագործումը կարող է մարդուն ազատել սրտի հետ կապված խնդիրներից, գլխացավից, բրոնխիտից և անգամ ստամոքսի խանգարումից, բայց ոչ բոլորը գիտեն այդ արդյունքին հասնելու կարևոր մեթոդի մասին:

«Ցանկալի արդյունքին հասնելու համար ջուրը պետք է օգտագործել առավոտյան անոթի: Քնի ընթացքում մարդու արյունը խտանում է, իսկ նախաճաշելու դեպքում արյան խտությունն ավելի է շատանում»:

Ճապոնացիները, ովքեր հայտնի են իրենց երկարակեցությամբ, հաճախ են դիմում առողջ լինելու  այդ ավանդական տարբերակին: Ի դեպ, ճապոնացիներն ու չինացիները սնունդ ընդունելու ժամանակ օգտագործում են, ոչ թե սառը ջուր այլ տաք թեյ: Սառը ըմպելիքները խթանում են սննդի մեջ ճարպերի խտացումը, ինչի հետևանքով սնունդը վատ է յուրացվում: Մի շարք փորձեր ցույց են տվել, որ ստրուկտավորած ջուր խմելուց հետո, մարդու արյան մեջ դրական փոփոխություններ են կատարվում: Մեկ հետաքրքիր փաստ ևս իր դրական ու բացասական մտքերով` մարդն ազդում է բնության վրա, քանի որ բնության մեջ բոլոր օրգանիզմները ջուր են պարունակում, իսկ մեր օրգանիզմի ջրի օրական պահանջը կազմում է 2,3լ.:

Այն հարցին, թե ինչու՞ է հարկվոր օրը սկսել մեկ բաժակ ջուր խմելով` սննդաբան այսպես պատասխանեց.

«Քանի որ սուրճն ու թեյը ինքնին հանդիսանում են թեթև միջոցներ օրգանիզմից ջրի քանակը դուրս բերելու համար,  շատ կարևոր է ջուր խմել առավոտյան` հետագա մարսողությունը կարգավորելու համար: Դատարկ ստամոքսից ջուրն «անհետանում» է 5-10 րոպեից, որից հետո օրգանիզմը հանգիստ արտազատում է ստամոքսահյութ: Ինչպես նշում են  բոլոր բժիշկները և ոլորտի մասնագետները՝ գաղտնիք չէ, որ ջուրն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչն է և որ հասուն մարդու օրգանիզմի 60-65 տոկոսը կազմված է ջրից: Մենք ջուր ենք կորցնում նաև շնչելիս, այդ պատճառով էլ մշտապես պահուստային հեղուկի առկայությունը որոշիչ դեր ունի մեր ընդհանուր ինքնազգացողության վրա: Որպես կանոն ՝ օպտիմալ հիդրիտացման համար տղամարդիկ օրական պետք է խմեն 3 լիտր ջուր, իսկ կանայք՝ 2,2 լիտր: Խորհուրդ տրվող ջրի քանակության բացակայութունը կարող է թեթև ջրազրկման հանգեցնել, ինչն էլ, իհարկե, արտահայտվում է իր նախանշաններով, որն ընդհանուր թուլության է բերում օրգանիզմին: Ալկոհոլային խմիչքների և կոֆեինի օգտագործումը նույնպես բերում է ջրազրկման և շատ կարևոր է դառնում ամեն խմած բաժակից հետո, լրացուցիչ ջուր խմել»:

Այսպիսով ջուրը կյանքի սկզբնաղբյուր է, առանց որի հնարավոր չէ ապրել, կյանքը ծագել է ջրից: Ջրի վրա ամենամեծ ազդեցությունը թողնում է մարդը  իր էմոցիոնալ վիճակով ու ամեն մի արտասանած բառով: Ջուրը մարդու համար անփոխարինելի է և բնության հարստություններից ավելի թանկ է գնահատվում քան ոսկին, նավթը, և գազը:

 

Ջեմմա Հովսեփյան

5-րդ կուրս

Կիսվել