Գրքի երևանյան 5-րդ փառատոնի երեք օրը

Գրքի երևանյան 5-րդ փառատոնի երեք օրը

472

Սեպտեմբերի 30-ին մեկնարկեց գրքի Երևանյան 5-րդ փառատոնը` «Քաղաքը կարդում է» խորագրով: Փառատոնն այս տարի նվիրված էր բանաստեղծ Վահագն Դավթյանի 100-ամյակին: Մեկնարկը տրվեց «Առնո Բաբաջանյան» համերգասրահի մեծ դահլիճում` պարուհիների տարբերվող և յուրահատուկ կատարումով: Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին Արամ Սուքիասյանի հեղինակած կարճամետրաժ ֆիլմը, որը նվիրված էր Վահագն Դավթյանին, և դերասաններ Սոս Ջանիբեկյանի, Իննա Խոջամիրյանի, Մկրտիչ Արզումանյանի ասմունքի հոլովակները: Ապա ելույթ ունեցավ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը` նշելով, որ չնայած երկրում տիրող լարված իրավիճակին՝ որոշեցին չչեղարկել փառատոնը և փորձել ավելի մեծ ոգևորությամբ կատարել իրենց աշխատանքը:

Փառատոնի երեք օրերի ընթացքում տեղի ունեցավ ավելի քան 60 միջոցառում՝ շնորհանդեսներ, պանելային զրույցներ, վարպետության դասեր, հայ և արտասահմանյան գրողների հետ բացառիկ հանդիպումեր: Այս ամենի  նպատակն էր էլ ավելի զարգացնել գրականությունը Հայաստանում, նոր գրողներին հնարավորություն տալ դրսևորվելու, ապահովել կապ ընթերցողների և գրքերի միջև: Փառատոնը շարունակվեց մինչև հոկտեմբերի 2-ը, այնպես որ շատերը հասցրին մասնակցել անցկացվող ծրագրերին, լսել սիրված գրողների և ծանոթանալ նրանց հեղինակած գործերին, ձեռք բերել դրանցից մի քանիսը:

 

Իրինա Արևշատյան

2-րդ կուրս

Կիսվել