Բացահայտել տղամարդկանց գերիշխանությունը` սեռերի հավասարության հասնելու համար

Բացահայտել տղամարդկանց գերիշխանությունը` սեռերի հավասարության հասնելու համար

532

Բոհեմյան տրամադրություն, գրականություն, հայ-ֆրանսիական նոր ծանոթություններ ու գաղափարախոսություններ: Միրզոյան գրադարանում հոկտեմբերի 4-ին կայացած հանդիպման առիթը ֆրանսիացի սոցիոլոգ Պիեռ Բուրդյոյի «Տղամարդու գերիշխանությունը» գրքի հայերեն հրատարակությունն էր և այդ կապակցությամբ Հայաստանում գտնվող, կրկին  ֆրանսիացի սոցիոլոգ Ժիզել Սապիրոյի հետ քննարկումը:

Հանդիպման ընթացքում Սապիրոն անդրադարձավ Բուրդյոյի ստեղծագործության գլխավոր գաղափարին՝ խորհրդանշական բռնությանը, ինչպես է խորհրդանշական բռնությունը հնարավոր դարձնում ընկալել գերիշխանության տարբեր ձևեր, ինչպիսին է տղամարդու գերիշխանությունը։

«Խորհրդանշական բռնությունը թույլ է տալիս ուսումնասիրել անդին հակադրության, ընդունել երկընտրության համաձայնությունը: Եվ կարծում եմ, որ հենց ինքը՝ Բուրդյոն էլ ենթարկվել է խորհրդանշական բռնության, և դա էլ նրան ստիպել է մտածել»,- ասաց Ժիզել Սապիրոն:

Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում և Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցում գիտական ղեկավար Սապիրոն մշակույթի, գրականության և թարգմանության սոցիոլոգիայի մասնագետ է: 2020 թվականին Ժիզել Սապիրոյի համաղեկավարությամբ լույս է տեսել Բուրդյոյի միջազգային բառարանը։

«Այս հանդիպումը մեկ քայլ առաջ է մղում հայ-ֆրանսիական հարաբերությունները, մասնավորապես գրականության, մշակույթի և սոցիոլոգիայի բնագավառում: Նման քննարկումներն անհրաժեշտ են հայ լսարանին՝ հասնելու սեռերի հավասարության նոր մակարդակի, դուրս գալու և ազատվելու անհատների բացարձակ գերիշխանությունից»,- նշեց հանդիպման նախաձեռնող, «Տղամարդու գերիշխանությունը» գրքի թարգմանիչ և հրատարակիչ Արմեն Բաղդասարյանը:

5 աշխատությունների հեղինակ Սապիրոյի համար ուսումնասիրման թեմա է եղել նաև Օսմանյան կայսրության գերիշխանությունը հայերի վրա. «Հիերարխիայի տիպիկ օրինակ է նաև այն, որ Օսմանյան կայսրությունում ապրող հայերին արգելված էր ճոխ հագուստ կրել կամ, օրինակ, ավելի մեծ տներ կառուցել,- ասաց սոցիոլոգը եւ, շարունակելով խոսել Հայաստանի ու հայերի մասին, դրվատանքի խոսքեր հղեց,-«Հիասքանչ երկիր, որտեղ հիասքանչ դասախոսություններ եմ ունեցել»:

Լյուդմիլա Շիրվանյան

3-րդ կուրս

Կիսվել