Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 14 տարվա դադարից հետո կհանդիպի Թուրքիայի հավաքականին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 14 տարվա դադարից հետո կհանդիպի Թուրքիայի հավաքականին

443

Հայտնի է՝ ում հետ կմրցի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո 2024-ի ընտրական փուլում։

Հոկտեմբերի 9-ին, Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի է ունեցել ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։

Մեր ընտրանին D խմբում ուժերը կչափի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի  հավաքականների հետ։ Խմբում առաջին և երկրորդ հորիզոնական զբաղեցրած թիմերը կնվաճեն Եվրո 2024-ի ուղեգիր։

Հավելենք, որ ավելի վաղ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն որոշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ազգային հավաքականները չեն կարող ընդգրկվել նույն խմբում։

Նարե Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել