
Newmag-ը և Digitain-ը, «Զրոյից մեկ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսով, ազդարարել են նոր Smart մատենաշարի մեկնարկը։
Ժամանակակից տեխնոլոգիաներին նվիրված մատենաշարի առաջին գիրքը ամերիկացի ձեռնարկատեր, Paypal-ի համահիմնադիր Փիթեր Փիլի հեղափոխական աշխատությունն է՝ «Զրոյից մեկ. ստեղծել ստարտափ, որը կփոխի ապագան»։
Գիրքը նկարագրում է թվացյալ հարցերի խորքը տեսնելու ճանապարհը, նաև հաստատում, որ ճշմարտությունը կարող է տեսանելի և չափելի լինել, եթե գիտեք դրա հետ վարվելու կանոնները։ «Ինչպե՞ս զարգացնել զարգացած աշխարհը». «Զրոյից մեկ»-ն առաջին հերթին սովորեցնում է ճիշտ հարցեր տալ, որոնք կօգնեն պատասխաններ գտնել ամենաանսպասելի վայրերում և իրավիճակներում։

Հոկտեմբերի 10-ին կայացած շնորհանդեսին ներկա MoodMap ընկերության համահիմնադիր Գագիկ Համազյանն ասել է, որ Փիթեր Թիլի առաջադրանքը հետևյալն է՝ կասկածի տակ դնել քեզ շրջապատողների մեծամասնության որդեգրած ճշմարտությունը, նաև առանձնացնում է «Միշտ պատրաստ եղեք փոփոխությունների և մի մոռացեք նրա մասին,թե ինչո՞ւ եք դուք ուզում փոխել աշխարհը» գաղափարը։

Գրքի շնորհանդեսին նախորդել է «Ռայթ» ընկերության համահիմնադիր Աշոտ Խուդգարյանի կազմակերպած «Մեկից զրո. ինչո՞ւ է տապալվում ստարտափը» թեմայով պանելային քննարկումը, որի ժամամակ ՏՏ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ խոսել են ստարտափների ձախողումից և կիսվել իրենց փորձով։
Մերի Ղազարյան
2-րդ կուրս