Հոկտեմբերի 13-ին «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում․ հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում «Հետք» լրատվամիջոցի թիմը հյուրընկալվել էր ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։
Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը հանդիպման սկզբում ուսանողներին ներկայացրեց հյուրերին և նշեց, որ նրանք ևս ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտներ են:
«Հետքի» գործադիր տնօրեն Քրիստինե Բարսեղյանը և խմբագրի տեղակալ, ֆակուլտետի դասախոս Լիաննա Սայադյանը սկզբում ներկայացրեցին լրատվամիջոցի գործունեությունը, ծրագրերն ու դրանց նպատակները։ Քրիստինե Բարսեղյանն իր խոսքում կարևորեց այն գործառույթը, որն իրականացնում են հետաքննող լրագրողները, և նշեց․ «Հետաքննական լրագրությունը մեր մասնագիտության ամենածանր բաժիններից է, որի առանցքում գտնվող փաստերի ստուգումը այնքան կարևոր է, որ այսօր անգամ հասարակ քաղաքացուն է պետք տեղեկատվական հոսքերի մեր իրականությունում կողմնորոշվելու համար»։
«Հետքի» լրագրողներ Վահե Սարուխանյանն ու Տրդատ Մուշեղյանն էլ ցուցադրեցին իրենց հետաքննական աշխատանքները: Նրանք անդրադարձան նաև ապատեղեկատվություն հասկացությանը, նախաձեռնեցին թեմայի շուրջ ուսանողների հետ քննարկում։
Հանդիպման ավարտին ուսանողները լրացրեցին տվյալների թերթիկ լրատվամիջոցի հետ հետագա կապի ապահովման համար:






Էդուարդ Պողոսյան
2-րդ կուրս