Հայրենադարձներին կօգնեն հաղթահարել լեզվական խոչընդոտները

Հայրենադարձներին կօգնեն հաղթահարել լեզվական խոչընդոտները

449

Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ՝ ԲիգՄայնդ կրթական կենտրոնի մասնագետները այս տարվա մարտից աշխարհի մոտ 20  երկրներից հայրենիք վերադարձած մարդկանց հայերեն  գրել և կարդալ են սովորեցնում: Այս դասերը վերջին շրջանում հայրենադարձներին կօգնեն  հաղթահարել լեզվական խոչընդոտները և բարելավել արևելահայերենի իմացությունը: Դասընթացը ավելի հեշտ դարձնելու համար մասնակիցները բաժանվում են խմբերի՝ ըստ լեզվի տիրապետման մակարդակի: 

«Սկսնակների հետ  այբուբենն ենք սովորում, սակայն զուգահեռ նաև սովորում ենք քերականական երևույթներ, որ կարողանան իրենք  իրենց սովորած բառերը կապել իրար և նախադասություններ ստեղծել» – նշում է ԲիգՄայնդ  կենտրոնի լեզուների բաժնի ղեկավար Լուսինե Համբարյանը

Դասընթացը մասնակիցներին օգնում է տիրապետել գրական հայերենին, լեզվի խոսակցական ձևին, նաև հնարավորություն է տալիս ինտեգրվել հայաստանյան հասարակությանը: Այժմ  դասընթացների 3-րդ փուլն է։

Դասընթացների ղեկավար Ալեքսիս Մուրադյանի խոսքով՝ մոտ 2.5 ամիս է տևում յուրաքանչյուր փուլը: Կան մարդիկ ովքեր սկսել են սկսնակների խմբում, արդեն ավարտել են և շարունակում են միջին խմբում :   

Դեռ Ռուսաստանի Դաշնությունում եղած ժամանակ Մարիան ծրագրի մասին իմանալուց հետո ուզում եր մասնակցել դասընթացներին:  Հայրենիք վերադառնալուց հետո որոշեց բաց չթողնել հայերենին ավելի լավ տիրապետելու հնարավորությունը:

«Առաջին փուլը ինձ մոտ սկսնակն էր, հունիսից էր մեզ մոտ դասերը սկսել: Այդ փուլը ավարտեցի, հետո եկա միջին մակարդակ, որ ավելի լավ իմ հայոց լեզուն զարգացնեմ» – նշում է Մարիան:

«Հայերեն սովորելը բարդ չէր, երևի գենետիկ հիշողությամբ է անցել»,- ասում է Մարիան, մոտ 3 շաբաթում սկսել է կարդալ, հասկանալ կարդացածը: Հիմա  ուզում է գրագետ խոսել, գրել կարողանալ:

Այս նախաձեռնությունն առաջինն է իր տեսակի մեջ, երբ հայրենադարձներին առաջարկվում է պետական ֆինանսավորմամբ հայերենի դասընթաց, որտեղ նրանք կսովորեն խոսել, կարդալ և գրել հայերեն, ընդլայնել իրենց բառապաշարը ընդամենը երեք ամսում:

Օֆելյա Արսենյան

4-րդ կուրս

Կիսվել