Առանց շաքարի բաղադրատոմսեր արդեն ինքս եմ մշակում. Լաուրա Թորոսյան

Առանց շաքարի բաղադրատոմսեր արդեն ինքս եմ մշակում. Լաուրա Թորոսյան

545

19-ամյա Լաուրան որոշեց ստեղծել մի բիզնես, որը կարող էր օգնել մարդկանց, ովքեր ցանկանում էին նիհարել, կամ ուղղակի անցնել առողջ սննդի: Բայց նա չէր էլ պատկերացնում, որ իր ինստագրամյան հետևորդների հետ կդառնան մեկ ընտանիք: Նրա  բիզնես էջը կոչվում է dreamsweets, և  այստեղ Լաուրան կիսվում է դիետիկ քաղցրավենիքներով, իր բաղադրատոմսերով  պատրաստած տորթերով:

Դուք Հերացի բժշկական համալսարանի ստամատոլոգիական ֆակուլտետի ուսանող եք, հետաքրքիր է, ինչպե՞ս ապագա ատամնաբույժը որոշեց ունենալ դիետիկ քաղցրավենիքների իր բիզնեսը:

-19 տարեկան էի, երբ որոշեցի սկսել իմ բիզնեսը, այսինքն, մոտավորապես 3 տարի առաջ: Ինչու հենց դիետիկ քաղցրավենիքների, որովհետև ես այդ ընթացքում նիհարելու փուլում էի, բայց շատ քաղցրակեր էի, և դժվար էր հրաժարվելը: Որոշեցի գտնել դիետիկ, առանց շաքարի քաղցրավենիք, որ ուտեմ ու չգիրանամ, բայց Հայաստանում այդքան էլ համեղ տեսականի չկար: Բարեկամիս խնդրեցի, և նա ինձ Ռուսաստանից  ուղակում էր: Հետո հասկացա, որ այս ամենի կարիքը հասատատ էլի մարդիկ ունեն, և որոշեցի բացել էջ ու իրենց հետ կիսվել:

Սկզբնական շրջանում վաճառքը ինչպիսի՞ն էր և ինչպիսի՞ն էին նաև  մարդկանց արձագանքները:

-Նախնական վաճառքը սկսեցի փոքր քանակով, որպեսզի կողմնորոշվեմ՝ արդյոք դուր է գալիս մարդկանց, թե՝ ոչ: Հետո հասկացա, որ մարդկանց կողմից իսկապես սիրվեց, ու ընտանիքիս օգնությամբ արդեն ավելի մեծ ներդրումներ կատարեցի: Սկզբում շատ էի վախենում մարդկանց արձագանքից, ինձ թվում էր՝ ոչ մեկին հետաքրքիր չի լինի, էջը չի զարգանա, բայց երկու-երեք հրապարակում անելուց հետո էջս սիրվեց միանգամից: Կարծում եմ՝ դա նաև կապված է նրա հետ, որ ես շատ ընկերական սկսեցի վարել, ու իմ ինստա էջը ուղղակի բիզնես էջ չէ, մենք արդեն ընտանիք ենք դարձել:

Հիմնականում ի՞նչ տարիքային խմբերի մարդիկ են օգտվում Ձեր էջից:

-Տարիքային տատանումները շատ տարբեր են, ես կարող եմ ասել՝ 15-16 տարեկանից սկսած մինչև 50-ից 60 տարեկան: Նրանք, ովքեր տարիքով ավելի մեծ են, ունեն շաքարային դիաբետ:

Լաուրա, Դուք բացի դիետիկ քաղցրավենիքի ներկրումից, արդեն ինքներդ պատրաստում եք դիետիկ տորթեր, բաղադրատոմսը ինքներդ եք որոշու՞մ, թե՞ խորհրդակցում եք այլ մասնագետների հետ:

-Դիետիկ տորթերի ուսուցումը ես անցել եմ Մոսկվայում առցանց տարբերակով, ունեմ նաև սերտեֆիկատ, 2-3 անգամ վերապատրաստվել եմ, որպեսզի կարողանամ դիետիկ, առանց շաքար բաղադրատոմսեր մշակել: Վերապատրաստումից հետո ես ինքս եմ հորինում և արդեն կարողանում եմ ամեն բան վերածել դիետիկ տարբերակի:

Դուք սովորում եք ստամատոլոգիական ֆակուլտետում,ապագայում ցանկանու՞մ եք զբաղվել Ձեր ընտրած մասնագիտությամբ, թե՞ հիմնական ժամանակն ու ցանկությունները կապում եք բիզնեսի զարգացման հետ:

-Իրականում բիզնեսը ավելի հոգեհարազատ է, և միանշանակ զարգացնելու եմ, բայց այս պահին բժիշկ-կոսմետոլոգ եմ և վստահ եմ, որ այս գծով ևս շարունակելու եմ:

Սյունե Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել