Մասնագետներն առաջին հերթին մարդիկ են․ ասպիրանտուրայի ուսանող

Մասնագետներն առաջին հերթին մարդիկ են․ ասպիրանտուրայի ուսանող

533

Հայաստանում գիտությամբ զբաղվելու, մեր երկրում ասպիրանտական կրթություն ստանալու մասին  Ժուռնալիստam-ը զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի ասպիրանտ, համանուն բաժնի դասախոս Վարդան Լաբլաջյանի հետ։

-Պարոն Լաբլաջյան, ինչու՞ որոշեցիք Ձեր կրթությունը շարունակել ասպիրանտուրայում։

Այսօր երիտասարդությունն այն ուժն է, որը եկել է փոխելու այն կաղապարային միջավայրը, որը պատում է մեզ, օրինակ, ինչպես քաղաքական, այնպես էլ կրթական ոլորտներում։ Ասպիրանտուրա ընդունվելու ցանկությանս հիմնական մոտիվացիան գիտական հանրության մի մասը դառնալ էր, գիտությամբ զբաղվելը, և իհարկե, քաղաքական գիտությունների թեկնածուի և դասախոսի կարգավիճակ ապահովելը։

Ըստ Ձեզ ՝ Հայաստանում, Ձեր մասնագիտության շրջանակներում,  առկա՞ են անհրաժեշտ պայմաններ գիտությամբ զբաղվելու համար։

Ես երիտասարդ քաղաքագետ եմ, որը գիտական քաղաքականությունն ու մասնագիտական որակավորումը բարձր է դասում, և դրանով է պայմանավորված իմ այստեղ լինելը։ Քաղաքագետի մասնագիտության շրջանակներում  շատ դյուրին է լինել հայտնի մասնագետ, պետական կառավարման ոլորտում՝ խորհրդատու,  վերլուծաբան, որն օգնում է քաղաքական գործիչներին  իրենց գործունեության ընթացքում ճիշտ և հավասարակշիտ որոշումներ կայացնել։

Հայաստանում, ըստ պաշտոնական տեղեկությունների, 8 տարում 35 անգամ նվազել է գիտությամբ զբաղվողների թիվը, ի՞նչ եք կարծում ՝ ուսանողն ինչի՞ց կարող է խուսափել ՝ չշարունակելով ճանապարհը գիտական ուղղով։

Սա, իսկապես, հարաբերական է։ Երբեմն գիտությամբ նույնիսկ չզբաղվելու պարագայում  հնարավոր է հասնել մեծ հաջողությունների։                                                                                                                      Եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ այսօր քաղաքագետի մասնագիտությամբ շատ մարդիկ զբաղեցրել են, օրինակ ՝ լրագրողների և հաղորդավարների շարքերը։ Կարծում եմ, որ պրոակտիվ ուսումը թույլ է տալիս մասնագիտանալու այլ ոլորտներում, այդ պատճառով էլ  ուսանողները հաճախ չեն շարունակում ուսումը ասպիրանտուրայում և գիտության ոլորտում։

Դիտարկելով ուսանողության շրջանում ամենատարածված վախը, որը մասնագիտությամբ աշխատանք չգտնելն է, ի՞նչ կասեք ՝ ասպիրանտական որակավորումը ունա՞կ է, այնուամենայնիվ, երաշխավորել, որ հատկապես աշխատանք ունենալու համար փակ դռներ չեն լինելու։

-Այս պարագայում ՝ այն կրում է անհատական բնույթ։ Հաճախ մենք տեսնում ենք, որ ասպիրանտուրայում սովորող ուսանողները չեն վերջացնում իրենց ուսումը, կիսատ թողնում այն, հատկապես դա նկատելի է իգական սեռի ներկայացուցիչների մոտ, ովքեր, հաճախ ընտանիք կազմելով, մոռանում են գիտության մասին։ Սակայն վախն ունի նաև օբյեկտիվ պատճառներ, որոնցից առաջինը, բնականաբար, պիտի նշեմ ՝ ցածր վարձատրությամբ աշխատանքի հանգամանքն է, որից հատկապես երիտասարնդերը խուսափում են։

Իսկ ուսանողներն, ըստ Ձեզ, բավարար տեղեկացվա՞ծ են կրթական այս աստիճանի մասին։

-Եթե կա ցանկության, ապա ինֆորմացիան ինքնին հասանաելի է դառնում։

Հայաստանյան իրականությունում կարի՞ք, թե՞ «չարիք» է համարվում  գիտության երիտասարդացումը, ակադեմիական միջավայրում երիտասարդների ներգրավվումը: Ավագ գործընկերներն ինչքանո՞վ են պատրաստ «հաշվի նստել» տարիքով ու փորձով ավելի երիտասարդների հետ։

-Ինչպես խոսքիս սկզբում նշեցի, այսօր երիտասարդության դերը յուրաքանչյուր ոլորտում ամենակարևորն է։ Բնականար, խնդիրներ լինում են ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, դրանք կարող են կապված լինել դասավանդման մեթոդիկայի, առարկայի հետաքրքրության, անհրաժեշտության հետ, բայց, կարծում եմ ՝ մեծամասնությունը ողջունում է երիտասարդ կադրերի մուտքը գիտական իրականություն և օգնում լավ մասնագետ դառնալ։

Գիտնականները մեր երկրում գիտությամբ զբաղվելու դժվարությունների մասին խոսելիս ՝ առանցքային ու առաջնային են համարում  պետության կողմից գիտության ֆինանսավորման քիչ լինելը: Ի՞նչ եք կարծում ՝ գիտության մեջ շատ գումար ներդնելը շոշափելի փոփոխություններ ունենալու հարցում կօգնի՞։

-Անշուշտ կօգնի։ Եթե վերցնենք արևմտյան երկրների օրինակը, ապա կտեսնենք, թե ֆինանսական ներդրումների առումով մեր երկրում որքան քիչ է ուշադրություն դարձվում գիտությանը։ Մասնագետներն առաջին հերթին մարդիկ են, որոնք նաև պետք է լուծեն սոցիալական և կենցաղային խնդիրներ, իսկ երբ դրա կարիքը չկա, գիտությամբ զբաղվելու գործընթացն ավելի հեշտ, իսկ ժամանակի տրամադրումն ավելի պատշաճ է լինում։ Գիտությունն այսօր ունի ինչպես մասնավորի, այնպես էլ պետության անխափան աջակցության կարիքը։

Իսկ որո՞նք են գումարին հաջորդող համակարգային խնդիրները գիտության մեջ։

Միջոցների վերանայումը և որակյալ մասնագետների պրակտիկ և գործնական ներգրավվումը։

Շատերը գիտական աստիճանի համար ընտրում են արտասահմանյան բուհերը, ինչու՞ մնացիք ԵՊՀ-ում։

Մայր բուհում մնալն ինձ համար սկզբունքային էր, քանի որ 2013թ.-ից այստեղ եմ, և արդեն կարողացել եմ կապվել դասախոսական կազմի, բուհական անձնակազմի հետ։ Հիմա զբաղեցնում եմ ՈՒԳԸ արտաքին կապերի պատասխանատուի պաշտոնը, և Մայր բուհի տված ուսումն ինձ թույլ է տալիս նաև շարունակել համագործակցությունս արտասահմանյան բուհերի հետ, որն էլ օգնում է այնտեղի կրթական կարևոր իրադարձությունների մասին տեղայնացնել ԵՊՀ-ում։

Էդուարդ Պողոսյան

2-րդ կուրս

Կիսվել