ՆԿԱՐՉԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

ՆԿԱՐՉԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

2079

Հունիսի 2-ին տեղի ունեցավ պլեներ-նկարչական ճամփորդություն «Գետը քաղաքում» նախագծով, Արաքսին խառնվող Ախուրյան գետի շրջանում՝ Վահրամաբերդ գյուղում։ Պլեներ-նկարչական ճամփորդությունն անցկացվեց Մարմարաշենի վանքում։ Մարմարաշենի վանքը Ախուրյանի շրջանի Վահրամաբերդ գյուղի հարավ-արևմտյան մասում, Ախուրյան գետի ձախ ափին գտնվող հուշակոթող է։

Խումբը շարժվեց ժամը 9-ին, նրանց ուղեկցում էին Ռուբեն Հախվերդյանի երգերը։ Ծաղիկ ու քար, երկինք ու գետ միահամուռ իրենց գիրկն առան հյուրերին և հեքիաթի դռները բացեցին նրանց առջև։ Խորդուբորդ աստիճանները տանում էին դեպի գետը։ Այդ ամենը և դրանից ստացած տպավորությունները նրանք սկսեցին նկարել թղթի վրա։ Այնտեղ հասնելու նպատակներից մեկն էլ դա էր, բայց անելիքները շատ էին՝ Ախուրյան գետի ուսումնասիրություն, տարածքի մաքրման աշխատանքներ, մաքրման կարևորության գնահատում, էկոլոգիական խնդիրների արձանագրում, գեղագիտական, ճանաչողական, ուսումնական հմտությունների զարգացում, հայրենագիտություն։

Երեխաների կարծիքով շրջակա միջավայրի ճանաչումը, նրա ուսումնասիրումն ու մաքրությունը շատ կարևոր է։

«Առաջին անգամ եմ եկել այստեղ, ամեն ինչ այնքան գեղեցիկ է, մենք շատ բան սովորեցինք՝ տեղանքին ծանոթացանք, նրա պատմությանը, ինձ մոտ ավելի բարձրացավ շրջակա միջավայրի մաքրման ու պահպանման անհրաժեշտության զգացումը, և դա շնորհիվ մեզ ուղեկցող ուսուցիչների»,-նշում է Աննան։

Բնության հրաշքը նկարների տեսքով անմահացավ նրանց նկարներում և վառ տպավորություններով ու բազմաթիվ գիտելիքներով վերադարձան ետ։

Մարիամ Ալոյան

5-րդ կուրս

Կիսվել