«Մայրիկիս շնորհիվ 3 տարեկանից նվագել եմ դաշնամուր»․ Մանե Մուրադյան

«Մայրիկիս շնորհիվ 3 տարեկանից նվագել եմ դաշնամուր»․ Մանե Մուրադյան

674

Մանե Մաուրադյանը ծնվել և մեծացել է երաժշտությունը սիրող ու գնահատող ընտանիքում։ Աղջկա պապը աշուղ է եղել, իսկ մայրը դեռ մանկուց սովորեցրել է տիրապետել երաժշտական գործիքներին։

-Ի՞նչ մասնագիտություն ունեք։

-Առաջին մասնագիտությամբ լրագրող եմ, ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլետը, հետո արդեն մագիստրարան սովորել եմ ԵՊՀ-ի Արվեստաբանության բաժնում։ Կարճ ասած լրագրող-արվեստաբան եմ։

-Ե՞րբ առաջացավ սերը դեպի երգ-երաժշտություն։

-3 տարեկանից նվագել եմ դաշնամուր, ու մի փոքրիկ, բայց ինձ համար շատ կարևոր ու սիրելի պատմություն կա։ Երբ մայրս իմացել է, որ ես պետք է ծնվեմ, ամեն օր նույն ժամին նստել է դաշնամուրի դիմաց և նվագել՝ հույս ունենալով, որ երբ ծնվեմ, ես էլ իր պես կսիրեմ այս երաժշտական գործիքը, և այդպես էլ եղավ։ Հետո ընդունվել եմ Արտաշատի Մելիք Փաշաևի անվան երաժշտական դպրոց, սակայն կիսատ եմ թողել, որովհետև սիրում էի լսողությամբ նվագել, այլ ոչ թե նոտաներով, բայց տարիներ հետո վերադարձա դպրոց և ավարտեցի, քանի որ նոտաներին տիրապետելը ևս կարևոր է։

-Ո՞վ է եղել Ձեր ոգեշնչման աղբյուրը։

-Միանշանակ՝ մայրս, քանի որ հենց նրա շնորհիվ ես սիրեցի նվագել և երգել։ Երբ փոքր էի, չկար օր, որ մայրս չնվագեր, ու ես երազում էի, որ մորս պես երկու ձեռքով կարողանամ նվագել. իհարկե տարիների ընթացքում աջ ձեռքիս միացավ ձախ ձեռքս։ Կարելի է ասել, որ մայրս է իմ իդեալը, ում ես միշտ ձգտում եմ նմանվել։

-Ու՞նեք սիրած երգիչ կամ կոմպոզիտոր։

-Լարա Ֆաբիանի երգերն եմ շատ սիրում և լսում, Տիգրան Մասուրյանին միշտ լսում եմ ու նաև դաշնամուրով փորձում եմ կատարել։

-Ե՞րբ որոշեցիք, որ պետք է երգ գրեք և հանրությանը ներկայացնեք։

-Երգեր գրելու ունակությունը բավականին ուշ ինձ մոտ բացահայտվեց, երևի 16-17 տարեկան էի, ինչ-որ երաժշտություն էի նվագում ու մտածում, որ մի տեղ լսել եմ ու փորձում էի հիշել, թե որտեղ. հետո հասկացա, որ այդպիսի երաժշտություն չկա, և դա ես եմ իմ մտքում հորինել։ Սկսեցի խորանալ դրա մեջ. իրականում բարդ է կողմնորոշվել՝ գրածդ երգն արժի ներկայացնել հանրությանը, թե ոչ։ Մի օր որոշեցի ռիսկի դիմել։ Արձագանքները բավականին լավն էին, ու ինձ ավելի շատ ոգևորում էին ոչ թե հարազատների կարծիքը, այլ անծանոթների, քանի որ մտածում էի, որ հրազատը այսպես թե այնպես կգովի, լավ բաներ կասի։ Համենյան դեպս անծանոթների կարծիքը ավելի ազնիվ է ու պարտականեցնող։ Նաև գնացել եմ Արամ Սաթյանի մոտ, ով, ստեղծագործություններս լսեցլուց հետո, ասաց, որ ինձ մոտ ստացվում է, ու  խորհուրդ տվեց պարտադիր կրթություն ստանալ, որ ավելի ճիշտ ու պրոֆեսիոնալ ներկայանամ։

-Ինչպե՞ս ծնվեց «Գտա քեզ» երգը։

-Դեռևս իմ վերջին երգը, որ ներկայացրել եմ հանրությանը, կոչվում է «Գտա քեզ»։ Երաժշտությունը շատ պատահակն եմ գրել. գեղեցիկ աստղալից գիշեր էր, և լուսինն էլ շատ արտահայտիչ էր շողում, վայելեցի տեսարանը, ու դրա արտահայտումը եղավ այն, որ նստեցի դաշնամուրի դիմաց և միանգամից ծնվեց երաժշտությունը։

-Բացի Youtube-ից, էլ ի՞նչ հարթակներում է երգը հասանելի։

-Երգը հասանելի է Intagram-ի և Facebook-ի երաժշտական բաժիններում ու Shazam-ում։

-Սպասե՞նք նոր երգի։

-Միանշանակ՝ այո։ Իրականում ամեն օր նոր երգեր ստեղծվում են, ու լինում են նաև դադարներ: Չեմ կարող ինձ ստիպել, մուսայիս ստիպել, որ պարտադիր պետք է երգ գրել։ Բայց կա մի երգ, որը պատրաստ է։ Երաժշտության հեղինակը ես եմ, բառերի հեղինակը Ռազմիկ Դավթյանն է,  գործիքավորողը՝  Էդուարդ Արշակյանը: Կարծում եմ՝ մյուս տարվա տարեսկզբին երգը կներկայացնենք հանրության դատին։

-Կա՞ բեմ բարձրանալու երազանք։

-Ես ընդհանրապես երազկոտ մարդ եմ ու երազանքներ շատ ունեմ, և դրանցից մեկը բեմեմ բարձրանալն ու իմ երգերը երգելն է։ Այս ոլորտում պետք է դառնամ այն մարդը, որին ձգտում ու երազում եմ, ու այն մարդը, որի կերպարը խոսք եմ տվել հորս։ Անպայման կուզեմ նշել, որ ընտանքս միշտ կողքիս է, միշտ քաջալերում է ինձ, բայց հայրս մի տեսակ շատ է առանձնանում ու շատ է տարբերվում իր ոգեորությամբ։ Միշտ հայրս է եղել այն մարդը, որ ասել է՝ չդադարես ստեղծադործել, չդադարես երգել, ու հիմա էլ հենց նոր երգ է լինում, ամենաոգևորվածը ինքն է արձագանքում ու միշտ հետաքարքրվում է իմ աշխատանքով։ Հայրս այն մարդն է, ում ես խոսատացել եմ, որ պետք է ամեն ինչին ձգտեմ ու հասնեմ, չկոտրվեմ։ Հանուն ընտանիքիս կպայքարեմ, որ հասնեմ իմ երազանքների Մանե Մուրադյանին։

Մարիամ Զաքարյան

4-րդ կուրս

Կիսվել