Ինչպե՞ս նվազեցնել CO2 գազի արտանետումները և արևային էներգիայից շահույթ ստանալ. «Քաղաքապետերի դաշնագիրը՝...

Ինչպե՞ս նվազեցնել CO2 գազի արտանետումները և արևային էներգիայից շահույթ ստանալ. «Քաղաքապետերի դաշնագիրը՝ արևելք» ծրագիրը համայնքների կողքին

405

Ապարանում ձմեռը շուտ է գալիս` իր ամբողջ խստությամբ և մինչև -30˚ ցրտով ու սառնամանիքով: Եթե շատ բնակավայրերում և համայնքներում այն իր իրական ժամկետներից հետո հերթը տալիս է գարնանը, ապա Ապարանում ձմեռն ու գարունն իրենց սառնությամբ և ձյան առատությամբ շատ նման են: Չնայած համայնքի ցուրտ եղանակին` Ապարանում տաք օրեր էլ են լինում. այստեղ արևային օրերի թիվը  մոտ 290 է:

Արևային օրերն Ապարանում արդեն մի քանի տարի է հնարավորություն  են տալիս ոչ միայն ջերմանալ, այլև ստանալ էներգիա: Արևից էներգիա ստանալու համար  Ապարան համայնքի կլիման բարենպաստ է։ 2018 թվականից Ապարան համայնքը միացել է «Քաղաքապետերի դաշինք` արևելք» նախաձեռնությանը։

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագիրը համագործակցում է տարբեր երկրների, այդ թվում Հայաստանի հետ։ Ծրագիրը նպաստում է համայնքների կարողությունների զարգացմանը, տրամադրում է տեխնիկական աջակցություն, որպեսզի նրանք պատրաստեն Կայուն էներգետիկ զարգացման ծրագրեր։ Նախաձեռնությանն անդամակցում են նաև Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան և Ադրբեջանը:

Օրերս «Քաղաքապետերի դաշինք՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը Հայաստանում էր և հանդիպում ուներ, սակայն այս անգամ ոչ թե համայնքների ներկայացուցիչների, այլ լրագրողների հետ։ Մոտ երկու ժամ տեղի ունեցած մեդիա-նախաճաշի ձևաչափով հանդիպման ընթացքում ծրագրի ղեկավարը խոսեց ծրագրի նպատակների, համագործակցող կառույցների հետ աշխատանքի և ունեցած արդյունքների մասին։

Այնուհետև լրագրողները, ծրագրի ղեկավարն ու ծրագրի թիմը Դավթաշեն վարչական շրջանում էին՝ դիտելու շենքերից մեկի տանիքին կառուցված արևային ֆոտովոլտային կայանը, որն ապահովում է շենքերի վերելակների էներգիայի, միջանցնքների ու բակային  լուսավարության ծախսերը։

Հանդիպման ընթացքում լրագրողներին հետաքրքրեց՝ արդյոք «Քաղաքապետերի դաշինք՝ Արելեք» տարածաշրջանային ծրագիրը ֆինանսական օգնությո՞ւն է տրամադրում համայնքներին էներգաարդյունավետությանն ուղված միջոցառումներ իրականացնելու համար։ Ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը պատասխանեց․«Մենք օգնում ենք համայնքներին ոչ թե միանգամից ձուկ բռնել, այլ գտնել այդ ձուկը բռնելու եղանակները»։

Այսօր արդեն «Քաղաքապետերի դաշինք՝ Արևելք» տարածաշրջանային ծրագիրը Հայաստանում ունի 28 ստորագրող համայնք, որոնցից 14-ն ակտիվ են։ Դաշնագիրը ստորագրող համայնքներից է Ապարանը:

Ապարանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի,գովազդի, սպասարկման բաժնի աշխատակից Գոհար Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ապարան համայնքը, կարևորելով կայուն էներգետիկ զարգացումը, մշտապես իրականացնում է տարբեր ծրագրեր և միջոցառումներ։

Օրինակ՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2022»-ի շրջանակում Ապարանը հայտարարել է «Կանաչ համայնք» խորագրով հեծանվային արշավ, լուսանկարչական և նկարչական  մրցույթներ։

Գոհար Սահակյանը հավելեց, որ մրցույթները, դրանցով հետաքրքրվողներն ու  թիրախային խմբերը տարբեր են եղել, սակայն ուղերձը մեկն է՝ նպաստել համայնքում կանաչ գոտիների ստեղծմանը, սիրել բնությունը և որքան հնարավոր է քիչ թունավոր գազեր արտանետել։

Համայնքում կազմակերպված մրցույթներով հետաքրքրվել են շատերը: Համայնքապետարանի աշխատակիցը նշեց, որ ավելի ոգևորող է եղել հեծանվային արշավին աղջիկների ակտիվ մասնակցությունը։

Լուսանկարչական մրցույթի մասնակից Արգինե Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է բնապահպանական պարտքի զգացում ունենա։ Իր այդ զգացումն էլ օգնել է նկարի միջոցով ցույց տալ, որ արևից կարող ենք ստանալ էներգիա, որը մաքուր է, արդյունավետ և որ ամենակարևորն է չի աղտոտում բնությունը։

Հեծանվային արշավի արդյունքներն ամփոփված են, հաղթողները ստացել են մրցանականեր, նկարչական և լուսանկարչական մրցույթի արդյունքները ժյուրիի անդամների կողմից  ևս ամփոփված են, լուսանկարներն ուղարկվել է «Քաղաքապետերի դաշինք՝ Արևելք» ծրագրի շրջանակներում Հայաստանի համայնքների միության կողմից կազմակերպված մրցույթին։ Գոհար Սահակյանն ասաց․ «Սպասում ենք, թե մեր մրցույթի մասնակիցները ի՞նչ տեղեր կզբաղեցնեն այս մրցույթում»։

Ապարանում էներգիախնայողությանը միտված միջոցառումներն ու քայլերն այսքանով չեն ավարտվում:

Ապարանի Մշակույթի տան էլեկտրաէներգիայի ծախսերը խնայելու նպատակով «ԵՄ հանուն Հայաստանի Էներգետիկայի» ծրագրի շրջանակներում, «Energy Saving Foundation-ի» և «Քաղաքապետերի դաշինք` Արևելք» ծրագրի նախաձեռնությամբ տեղադրվել է արևային ֆոտովոլտային կայան:

Մրցութային կարգով ընտրված ընկերությունը կառուցեց 22 և 11 կիլովատտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ Մշակութի տանն և համայանքապետարանին առընթեր:  Համայնքապետարանից հայտնում են, որ Ապարանի համայնքապետարանը իր բյուժեից աշխատանքերի ֆինանասավորմանը ևս ունեցել է իր ներդումը: Ապարանում կազմակերպվել են նաև թիրախային խմբերի իրազեկման միջոցառումներ, դպրոցականների համար կրթական մրցույթներ:

Ծրագրի շրջանակներում մշակվել է կայուն ֆինանասավորման մեխանիզմ` օժանդակելու էներգաարդունավետության ծրագրերին: Այս մեխանիզմը տարածաշրջանում առաջինն է, որը հնարավորություն կտա համայնքին ներգրավել լրացուցիչ միջոցներ վերկանագնվող էներգիայի ֆինանասվորման նպատակով: Կկրճատվեն նաև CO2  գազի արտանետումները։ Արդյունքում համայնքը կտնտեսի տարեկան 1,5 մլն դրամ:

Արևային ֆոտովոլտային կայանները այսօր հայտնվել են համայնքի բնակիչների շատերի  տան տանքիներին։ Այս առիթով համայնքապետարանից նշեցին, որ նման ծրագրերը ոչ միայն միտված են խնայել էներգիան` նպաստելով տնտեսության զարգացմանը, այլ նաև նպաստել մարդկանց մտածողության փոփոխությանը, ստեղծել այնպիսի վարքագիծ, որի շնորհիվ կարելի է հասնել կայուն էներգախնայողության:

Անահիտ Ղազարյան

3-րդ կուրս

Կիսվել