📢 ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ մեկնարկում է «Հակակոռուպցիոն մեդիադպրոց» պիլոտային ծրագիրը: Ծրագրի տևողությունը 4 շաբաթ է (13.02.2023թ.- 13.03.2023թ.)՝ շաբաթական 1 հանդիպում` նախատեսված միայն ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար:
Միքայել Հովհաննիսյան
ԵՊՀ զարգացման գծով պրոռեկտոր, բ.գ.թ.Անահիտ Հովակիմյան
ԹԻՀԿ հակակոռուպցիոն կրթության ծրագրի մասնագետ
📌 Ծրագրի շրջանակում հրավիրված փորձագետները կբանախոսեն հետևյալ թեմաներով՝
– Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի մեխանիզմները
– Կոռուպցիան մեդիայում. միջազգային փորձը
– Քննադատական մտածողություն
– Վարքագծի փոփոխությունը` որպես կոռուպցիայի դեմ պայքարի երաշխիք
✅ «Հակակոռուպցիոն մեդիադպրոց»-ը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան հավաստագրեր, իսկ լավագույն հետազոտական աշխատանքների հեղինակները՝ դրամական պարգևներ:
📝 ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կից հայտը` https://forms.gle/mvDdEn1DaLfApXqp8
Դիմելու վերջնաժամկետը՝ 08 փետրվար, 2023թ.:
Տեղերը սահմանափակ են։ ՄԻԱՅՆ ընտրական փուլը հաղթահարած ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու ծրագրին։ Մասնակիցների ընտրությունը կիրականացվի հանձնաժողովի կողմից՝ մոտիվացիոն նամակի հիման վրա:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
📞 +374 77 10 40 10
«Հակակոռուպցիոն մեդիադպրոց» ծրագիրն իրականացվում է ԹԻՀԿ-ի «Հակակոռուպցիոն դպրոց» ծրագրի շրջանակներում Շվեդիայի կառավարության աջակցությամբ