Ժուռնալիստիկայի ֆակուլտետը մասնակցում է «ԵՊՀ օրեր մարզերում» ծրագրին

Ժուռնալիստիկայի ֆակուլտետը մասնակցում է «ԵՊՀ օրեր մարզերում» ծրագրին

371

«ԵՊՀ օրեր մարզերում». այսպես է կոչվում մայր բուհի կրթական ցուցահանդեսների շարքը, որ անցկացվում է ՀՀ մարզերում: Այն մեկնարկել է այսօր՝ Կոտայքի մարզի Հրազդան և Աբովյան քաղաքներից: Ծրագրին մասնակցում են ԵՊՀ բոլոր ֆակուլտետներն ու ստորաբաժանումները:  Ժուռնալիստիկայի ֆակուլտետը ևս մասնակիցների թվում է:

Յուրաքանչյուր ստորաբաժանում  ներկայացված է առանձին տաղավարով՝ ապագա դիմորդներին  ներկայացնելով իր կարողություններն ու կրթության ոլորտում առաջարկները:

«Դիտակետ». այսպես է կոչվել Ժուռնալիստիկայի ֆակուլտետի տաղավարը, որը  ձևավորված է եղել ուսանողական «Դիտակետ» հաղորդման հեռուստատեսային տաղավարի մոդելով:

Ցուցանդեսի ողջ ընթացքում դպրոցների տասնյակ աշակերտներ հնարավորություն են ունեցել ֆակուլտետի դասախոս Գարիկ Հարությունյանի և ուսանողուհի Օֆելյա Հարությունյանի օգնությամբ ու համակարգմամբ լրագրողական աշխատանքի առաջին փորձերը կատարել Ժուռնալիստիկայի ֆակուլտետի տաղավարում: Նրանք ծանոթացել են հարցազրույց վարելու հմտություններին,  մասնագիտության յուրահատկություններին, ստացել իրենց հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխանները:

«ԵՊՀ օրեր մարզերում» ծրագիրը կանցկացվի ՀՀ-ի բոլոր մարզերում: Այն կշարունակվի մինչև մայիսի 13-ը ներառյալ:

Կիսվել