ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ` ՀԱՆՈՒՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ

ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ` ՀԱՆՈՒՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ

2208
Լիխտենբերգերների ընտանիքը Երևանի կենդանաբանական այգու տնօրենի հետ: Կովկասյան լուսանի ձագուկներից մեկի խնամակալ ընտանիքը կենդանուն անվանել է Կառլո

 

Իսկ դուք գիտե՞ք, որ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի դառնալու կենդանաբանական այգում գտնվող ցանկացած կենդանու խնամակալ: Ընտրում ես քեզ հոգեհարազատ ցեղատեսակին պատկանող կենդանուն և «որդեգրում» նրան: Այս ծրագիրը գործում է 2011թ.-ից: Հիմնական նպատակը կենդանիների և այցելուների միջև զգայական կապի ամրապնդումն է:

Գոյություն ունեն անհատական և կորպորատիվ խնամակալության ձևեր: Կորպորատիվ խնամակալության դեպքում կազմակերպու թյունը իր վրա է վերցնում այս կամ այն կենդանու խնամքի ծախսերը, փոխարենը նրա անունն ու կերպարը նախապես համաձայնեցված ձևաչափով օգտագործելով նաև իր կազմակերպության նպատակների համար: Հաճախ կառույցներն այս տարբերակն օգտագործում են ոչ այնքան գովազդի, որքան իրենց աշխատակիցների միջանձնային հարաբերությունները զարգացնելու նպատակով. կենդանիներն ու բնությունը կարող են հրաշալի գործիք դառնալ: Սակայն խնամակալության առավել տարածված տարբերակը, իհարկե, անհատականն է: Այս դեպքում խնամակալության համար վճարվող գումարը կախված է կենդանատեսակից: Այսօր կենդանաբանական այգու կենդանիներից մեկի խնամակալ կարելի է դառնալ տարեկան 20, 35, 50 կամ 100 հազար ՀՀ դրամով: Կախված մակարդակից` խնամակալը ստանում է անվճար մուտքի, կենդանուն անուն ընտրելու, նրա ազատավանդակի մոտ սեփական անունը նշելու և վերջապես կենդանուն առցանց հետևելու հնարավորություն: Բոլոր մակարդակներում, սակայն, ծրագրի մասնակիցները ստանում են խնամակալի վկայական, կենդանու մասին մանրամասն տեղեկություններ և իրենց կենդանու լուսանկարը:

Երբեմն մարդիկ ուզում են միանալ ծրագրին, սակայն չեն կարողանում ընտրել: Այս դեպքում արդեն կարևոր է հասկանալ,  թե որն է խնամակալ դառնալու հիմնական դրդապատճառը, քանի որ հիմնականում դրանից է կախված, թե աշխատողը ինչ կենդանիներ կառաջարկի: Օրինակ` եթե հիմնական նպատակը փոքրիկի և կենդանու անմիջական շփումն ապահովելն է, ապա առաջարկվում է այնպիսի կենդանի, որին մոտենալն ու անձամբ կերակրելն անվտանգ կլինի խնամակալի համար:

Երբեմն անհատական խնամակալության ձևաչափով ծրագրին միանում են ոչ թե մեկ անձ կամ ընտանիք, այլ աշակերտական կամ ուսանողական խմբեր, ինչպես օրինակ, դա անում են Երևանի պետական հումանիտար քոլեջի կամ Վ. Վաղարշյանի անվան դպրոցի սաները:

Կենդանաբանական այգու մամուլի պատասխանատու Մանե Մա դոյանը նշում է, որ հաճախ խնամակալությունը տրվում է որպես նվեր և եթե հատկապես խնամակալության և ծննդյան օրերը համընկնում են, ապա այգու աշխատակիցները անում են ամեն ինչ օրը տոնի վերածելու համար:

Խնամակալի հետ կապը պահվում է նաև առցանց` լուսանկարների, հոլովակներ ուղարկելու, նամակագրության միջոց: Կան խնամակալներ, ովքեր շատ հաճախ են գալիս, և այգու աշխատակիցները արդեն լավ ճանաչում են նրանց:

Մ. Մադոյանը նշում է, որ Այգում բոլորն են հիշում Այգու ամենաառաջին խնամակալին` Լևոնին, ով ձագուկ լամայի խնամակալն է դարձել` անվանելով նրան մուլտհերոսի անվամբ` Կուզկո:

Աշխատակիցները նշում են, որ ծրագիրը ոչ միայն օգնում է խնամակալներին ավելի լավ ծանոթանալ կենդանիների խնամքի աշխատանքներին, այլև արթնացնում է հոգատարության և պատասխանատվության զգացում, որը ժամանակի ընթացքում տարածվում է ոչ միայն խնամակալված կենդանու, այլև ողջ կենդանաբանական այգու ու բնության վրա:

 

Ինեսա Հովհաննիսյան

2-րդ կուրս

Կիսվել