«Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար հայտարարում է երախտագիտության և հարգանքի «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» 3-րդ կրթամրցանակի մեկնարկը։ Այն նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, ֆակուլտետի մագիստրոս, գրող, հրապարակախոս Վաչագան Մանուկյանի հիշատակին։
Չափորոշիչները
Մրցանակները (մրցանակային ֆոնդը 300.000 ՀՀ դրամ) տրամադրվելու են ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի այն ուսանողներին (սկսած 2-րդ կուրսի 2-րդ կիսամյակից), որոնց տվյալները կհամապատասխանեն հետևյալ չափորոշիչներին (բոլորին կամ գերակշիռ մասին)՝
- Առաջադիմություն,
- Ստեղծագործական ակտիվություն,
- Հասարակական ակտիվություն
Մրցույթին մասնակցելու կարգը
Մինչև 2024 թ․ ապրիլի 1-ը s.petrosyan@ysu.am էլ․ հասցեով ուղարկել հավակնորդի
- CV-ն,
- Մոտիվացիոն նամակ,
- Լրագրողական նյութեր՝ հեռուստա-/ռադիոհաղորդումներ (տարբեր ժանրի), 1-3 հրապարակումներ առցանց մամուլում:
Կրթամրցանակակիրների ընտրությունը կկազմակերպի հանձնաժողովը, որի կազմում են ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսներ, փորձագետներ, Վաչագանի ընտանիքը, բարերարը և «Հայ Ձմեռ Պապ» հիմնադրամի ներկայացուցիչը:
Կրթամրցանակի հովանավորը կանադահայ բարերար Արա Մուրադյանն է։
Մրցանակները կհանձնվեն կիսամյակի վերջում՝ ԵՊՀ վեց ֆակուլտետներում մրցույթների ամփոփումից հետո:
«ՄԵԶ ԹԱՂԵՑԻՆ, ԲԱՅՑ ՉԳԻՏԵԻՆ, ՈՐ ՄԵՆՔ ՍԵՐՄԵՐ ԵՆՔ»: Ոսկի սերմերը ոսկի ծիլեր կտան: