Մեր օրերում կատարելության և անթերի լինելու ցանկությունը աստիճանաբար էլ ավելի է մեծանում։ Մարդիկ փորձում են իրենց կյանքը էլ ավելի հարմարավետ, առանց կոմպլեքսների դարձնել պլաստիկ վիրահատությունների միջոցով, որոնք լայն տարածում ունեն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։
«Սլավմեդ» Բ/Կ-ի պլաստիկ և էսթետիկ վիրաբույժ Դավիթ Շամամյանի խոսքով՝ պլաստիկ վիրահատություններից ամենատարածվածը քթի վիրահատությունն է՝ ռինոպլաստիկան,այնուհետև կրծքերի մեծացումը՝ սամոպլաստիկան, հետո՝ բլեֆարոպլաստիկան ՝վերին կոպի շրջանում ձևափոխումը, դեմքի ձգումը, որովայնի առաջնային պատի ձգումը և օտտոպլաստիկան՝ ականջի ձևափոխությունը։
-Ո՞ր տարիքից է թույլատրելի կատարել քթի պլաստիկ վիրահատություններ:
-Քթի վիրահատության թույլատիրելի տարիքը աղջիկների համար համարվում է 17-18 տարեկանը, եթե կան շնչառական խնիրներ, իսկ տղաների մոտ առկա շնչառական խնդիրների դեպքում թույլատրելի է 17 տարեկանում կատարել վիրատություն։
-Ո՞ր տարիքային խումբն է ավելի հաճախ դիմում պլաստիկ վիրահատությունների:
-Ռինոպլաստիկա՝ 18-25տ․, կրծքերի մեծացում՝ 24-35տ․, կրծքերի կախվածության ձգում՝ 30-45տ․, լիպոսակցիա՝ 27-37տ․:
-Եղե՞լ են դեպքեր, որ դիմել են պլաստիկ վիրահատություն կատարելու ցանկությամբ, բայց դրա անհրաժեշտությունը Դուք չեք տեսել: Ինչպիսի՞ որոշում է կայացվում:
–Լինում են նման դեպքեր: Պետք է հաճախորդին ադեկվատ բացատրել իրավիճակը և ընդհանուր համաձայնության գալ։
-Հաճախ լինում են դեպքեր, երբ հիվանդին չի գոհացնում արդյունքը, և երկրորդ, կամ նույնսիկ երրորդ անգամ նա դիմում է վիրահատության: Ինչպե՞ս եք վարվում նման դեպքերում:
-Ավելի շատ լինում են դեպքեր, երբ հնարավորինից ավելին են սպասում, որը տվյալ դեպքում անհնար է: Երբ ինչ-ինչ պատճառներով չի գոհացնում արդյունքը, իհարկե շտկում ենք այլ վիրահատությամբ։
-Պլաստիկ վիրահատությունները ի՞նչ ազդեցություն են թողնում մարդկանց վրա:
-Ինքնավստահության և ինքնագնահատականի բարձրացում, սեփական կոմպլեքսներից ազատում։
-Վերջին ժամանակահատվածում ավելի հաճախ դիմում են պլաստիկ վիրահատությունների համա՞ր, թե՞ էսթետիկ դեղորայքային միջամտությունների:
-Արդյունքներ կան, որոնց անհնար է հասնել դեղորայքներով և միայն վիրահատությամբ է հնարավոր: Երևի թե ավելի շատ վիրահատության են դիմում։
Հասմիկ Գյոզալյան
5-րդ կուրս