Երբ հանգստի հաճելին ու օգտակարը կարելի է համադրել․Ինչ են առաջարկում ԵՊՀ ուսումնաարտադրական...

Երբ հանգստի հաճելին ու օգտակարը կարելի է համադրել․Ինչ են առաջարկում ԵՊՀ ուսումնաարտադրական բազաները աշխատակիցներին և ուսանողներին

292

Երևանի պետական համալսարանի կարևոր ձեռքբերումներից են եղել ուսումնաարտադրական բազաները, որոնք հնարավորություն են տալիս ԵՊՀ ուսանողներին և աշխատակիցներին լիարժեք կազմակերպել իրենց հանգիստն ու պրակտիկաները։

ԵՊՀ-ն ունի երեք ուսումնաարտադրական բազա և մեկ մարզաառողջարանային ճամբար, որոնցից այս պահին աշխատում են երկուսը՝ Ծաղկաձորի և Բյուրականի ուսումաարտադրական բազանները, որոնցից առաջինը հատկապես գտնվում է լավ վիճակում։ Մյուս երկուսը՝ Հանքավանի ուսումնաարտադրական բազան և Դիլիջանի մարզաառողջարանային ճամբարը չեն շահագործվում։ Համալսարանը, սակայն, փորձում է միջոցներ գտնել դրանք ևս սպասարկման համար պատշաճ վիճակի բերելու համար։   «Նույնիսկ, վերկառուցման նախագծերը պատրաստ են, առաջիկայում հնարավոր է, որ Դիլիջանի մարզաառողջարանային ճամբարը ամբողջությամբ վերակռուցվի, նոր տեսք ստանա եւ ընդունի իր հյուրերին»,- մեզ հետ զրույցում ասում է ԵՊՀ Արհմիության նախագահը:

Ծաղկաձորի ուսումաարտադրական բազան ոչ համալսարանական հանգստացողների համար ունի սեզոնային գներ, որոնք բնականաբար ավելի թանկ են, քան ԵՊՀ աշխատակիցների եւ ուսանողների համար: Ըստ բազայի տնօրեն Աշոտ Ղուլյանի հայտնած տվյալների՝ մեկ օրվա գինը 10․000 դրամ է բոլոր համալսարանականնների համար՝ ներառյալ գիշերակացը և 3 անգամյա սնունդը։ ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը հոգ է տարել, որ այն աշխատողները, որոնք հանդիսանում են Արհմիության անդամ, ստանան եւս 10% զեղչ, այսինքն վճարեն 9000 դրամ: Իսկ ոչ համալսարանականների համար հանգստի մեկ օրվա արժեքն ավելի թանկ է՝ սկսած 14.000-ից մինչեւ 23.000 ՀՀ դրամ։

-«ԵՊՀ-ի ուսումնաարտադրական բազաներից օգտվելու կարգի համաձայն՝ ոչ համալսարանականները կարող են օգտվել մեր բազաներից այն դեպքում, երբ ամբողջությամբ բավարարում ենք աշխատողների եւ ուսանողների պահանջարկը: Եթե տվյալ սեզոնին, մեր ամբողջ կազմի պահանջարկը բավարարվել է եւ ազատ տեղեր մնացել են, ապա ոչ համալսարանականները կարող են մնալ: Առաջնահերթությունը միշտ տրվում է համալսարանականներին»,- մեզ հետ զրույցում նշում է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանը:

«Պահանջարկը բավարարելու առումով Ծաղկաձորի բազան ընձեռում է մի շարք հնարավորություններ՝ այդ թվում ընդարձակ կոնֆերանս դահլիճ,  ուսումնական-գիտական միջոցառումներ կազմակերպելու հնարավորություն։ Այս առումով բոլոր պահանջները հնարավոր է բավարարել։ Ունենք մարզասրահ։ Վերանորոգումից հետո պատրաստվում ենք այն նոր հագեցվածությամբ ներկայացնել, նոր մարզասարքեր ենք բերում, որովհետև նախկինները թարմացնելու անհրաժեշտություն կար՝ 15-20 տարի առաջվա գույք էր։

Ունենք նաև սրճարան-բար, որի վերանորգումն արդեն իրականացրել ենք, կավարտենք նաև կահավորումը»,- Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայի վերափոխման գործըթնացն է ներկայացնում տնօրեն Աշոտ Ղուլյանը և հավելում․ «Ուսանողների հետ ես մշտական կապի մեջ եմ, կարծիքներ շատ եմ լսում, որ ներգնա հանգստի դեպքում միանշանակ նախընտրում են հենց բազա գալ, որովհետև պայմանները հարմար են։

Սակայն արդյոք համալսարանական բազայում հանգստանալը մատչելի է հատկապես ուսանողների համար։

Խաչիկ Աբաջյանը չի կարծում, որ հանգիստը անպայման պետք է համարժեք լինի ուսանողական կրթաթոշակին։ Բայց ընդգծում է, որ եթե ուսանողը ցանկանում է գնալ եւ հանգստանալ, ապա համալսարսանը ստեղծում է համապատասխան պայմաններ։ Մասնավորապես, ամռանը և  ձմռանը կազմակերպվում է 2 ծրագրեր, որոնց շրջանում ուսանողների համար գործում են առանձին 20 տոկոս զեղչ։ Ձմռան ընթացքում Ծաղկաձորում, իսկ օգոստոսին՝ Բյուրականում իրականացվող ծրագրերն են «Ինքնակառավարումը» և «Ուսանողների զարգացման ծրագիրը» համաժողովները, որոնց մասնակցության վճարներ նախատեսված չեն, բայց ՈՒԽ-ն կամ ԵՊՀ-ն իրենց բյուջեներից փոխհատուցում են անհրաժեշտ ծախսերը։ «Որակի եւ արժեքի համադրության օպտիմալ տարբերակ է ընտրված ուսանողների համար։ Եթե մենք համեմատենք մյուս հյուրանոցների գների հետ, դրանք անհամեմատ թանկ են։ Իմ կարծիքով ուսանողների համար սա մատչելի տարբերակ է»,- ասում է Ուսանողական խորհրդի նախագահը։

Խաչիկ Աբաջյանի խոսքով, նախկինում ուսանողների մոտ ԵՊՀ ուսումնաարտադրական բազաներում հանգստի անցկացման հանդեպ հետաքրքրությունը բավականին մեծ է եղել, ինչը վերջերս համեմատաբար նվազել է։ Թե՛ համալսարանը, թե՛ ՈՒԽ-ն տարբեր միջոցներ են օգտագործում ուսանողների շրջանում իրազեկվածության բարձրացման համար։ Մասնավորապես՝ անհրաժեշտ վերաբերելի տեղեկատվությունը ուղարկվում է ուսանողական մեյլերին։ Բացի այդ ԵՊՀ-ի, ԵՊՀ ուսանողական խորհրդի սոցիալական հարթակներում, կայքում ևս տեղեկատվություն տեղադրվում է։

«Շատ ուսանողներ ուշադիր չեն ուսանողական մեյլերին կամ չեն հետեւում սոցիալական հարթակների թարմացումներին։ Պետք է գտնենք ինֆորմացիան թիրախին տեղ հասցնելու ավելի ճկուն, նորարական մեխանիզմներ»,- ասում է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահը։

Անթառամ Բարսեղյան

Աննա Արզումանյան

4-րդ կուրս

Կիսվել