ՀՀ քաղաքացիները եկամուտների հայտարարագիր կներկայացնեն․ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ է ներդրվում

ՀՀ քաղաքացիները եկամուտների հայտարարագիր կներկայացնեն․ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ է ներդրվում

223


Ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ Լուսիեն Այվազյանը եւ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Աշոտ Սեմերջյանը մեզ հետ զրույցում հանգամանալից կերպով ներկայացրին սպասվող փոփոխությունները: Աշոտ Սմերջյանի խոսքով ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագիր ներկայացնելու պահանջը սահմանված է հարկային օրենսգրքով:

«Այս պահանջի համաձայն 2023-2025թթ. Ընթացքում աստիճանաբար ներդրվելու է համընդհանուր հայտարագրման համակարգը, որի շրջանակներում ՀՀ ռեզիդենտ հանդիսացող քաղաքացիները կրում են պարտավորություն յուրաքանչյուր տարվա համար ներկայացնել հաշվարկ-հարտարարագիր: Մասնավորապես 2023 թվականի համար այդպիսի պարտավորություն են կրում այն ֆիզիկական անձինք, ովքեր 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել կամ զբաղեցնում են հանրային ծառայության մասին օրենքով սահմանված պետական ծառայության, հանրային ծառայության եւ համայնքային ծառայության պաշտոններ»,-նշեց Աշոտ Սեմերջյանը: Պարոն Սեմերջյանի խոսքով` հայտարարագրեր ներկայացնելու պարտավորություն են կրում նաեւ այն քաղաքացիները, ովքեր հանդիսացել կամ հանդիսանում են փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքով սահմանված իրական շահառու, նաեւ այն քաղաքացիներն, ովքեր հանդիսացել են ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այն կազմակերպությունների մասնակիցներ, ովքեր 2022 թվականի արդյունքներով հայտարարագրել են 1միլիարդ եւ ավելի եկամուտ: Հայտարարագրեր ներկայացնելու պահանջը տարածվելու է նաեւ նրանց վրա, ովքեր 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն եւ ավելի դրամ փոխառություններ:

 ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել ամբողջովին նոր համակարգ՝ միայն ֆիզիկական անձանց համար:

«Համակարգի ներդրման պատասխանատուն ՊԵԿ-ն է, սակայն պետք է փոխգործակցել այլ կառույցների հետ եւս: Մասնավորապես, պետք է համագործակցել «Ես եմ» հարթակի հետ, որովհետեւ  ներկա պահին ՀՀ-ում անձանց նույնականացման գործընթացն իրականացվում է հենց այս համակարգի միջոցով: Հայտարարագրման համակարգի մուտքը նույնպես իրականացվելու է այդ համակարգի միջոցով»,-նշեց Լուսինե Այվազյանը:

Նա նաեւ ներկայացրեց «Ես եմ» ծրագրին միանալու եղանակները, նշելով, որ գործում է երկու տարբերակ՝ նույնականացման քարտով եւ նույնականացում բջջային հավելվածով:

Առաջին տարբերակի դեպքում նույնականացման քարտի վրա պետք է լինի չիպ, եւ պարտադիր պետք է վճարված լինի քարտի տարեկան սպասարկման վճարը, որպեսզի էլեկտրոնային ստորագրությունը ակտիվանա, որից հետո կկարողանան միանալ համակարգին, իսկ երկրորդ տարբերակի նախընտրության ժամանակ անձը պետք է դիմի իր իսկ նախընտրած բջջային օպերատորին, ստանա քարտ, որը հեռախոսի մեջ դնելուց հետո ստանալու է հաղորդագրություն, որտեղ նշված է լինելու կոդ, եւ այդ կոդը ծրագրի նշված հատվածում հավաքելուց հետո արդեն կկարողանա մուտք գործել համակարգ:

Լուսինե Այվազյանը վստահեցրեց, որ երկու տարբերակներն էլ հնարավորինս պարզ եւ հասանելի են լինելու, եւ հավելեց, որ իրենք համագործակցում են նաեւ ՍՈՑ ԱՊ նախարարության, կենտրոնական բանկի եւ նմանատիտ այլ պետական կառույցների հետ: Այն հարցին, թե երբ հասանելի կլինի համակարգը, Լուսինե Այվազյանը նշեց, որ համակարգի վեբ տարբերակը հասանելի է մարտ ամսվա վերջից: Պարոն Սեմերջյանի խոսքով համընդհանուր հայտարարագրման համակարգի հետ միաժամանակ նաեւ ներդրվում է սոցիալական ծախսերի փոխհատուցման համակարգ:

«Կառավարությունը սահմանել է սոցիալական ծախսերի հետեւյալ ուղղությունները՝ բժշկական ապահովագրման վճարներ, տարբեր կրթական ծրագրերի արդյունքում վճարված ուսման վարձեր: Դրանք ենթակա են փոխհատուցման միայն այն դեպքում, երբ հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձը հայտարարագրի մեջ ներկայացրել է նաեւ հաշվարկներ՝ տվյալ սոցիալական ծախսերի մասով: Այս դեպքերում որոշ չափով իրենց վճարման ենթակա եկամտահարկի գումարները  կնվազեցվեն կամ ենթակա կլինեն վերադարձման»,- նշեց Աշոտ Սեմերջյանը:

Նա նաեւ հավելեց, որ այդ ծախսերի հատուցման իրավունքից կարող են օգտվել հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր կկատարեն այդպիսի ծախսեր իրենք իրենց եւ իրենց ընտանիքի անդամների համար: Կառավարությունը սահմանել է նաեւ ընտանիքի կազմը՝ ամուսինը, որդիները, ծնողները, որդեգրողներն ու որդեգրվածները:

Հայտարարագրերը նշված ժամկետում չներկայացնելու դեպքում գործելու է օրենքով սահմանված կարգ: Առաջին անգամ գործելու է նախազգուշացում, եւ  եւս մեկ ուշացման դեպքում կկիրառվի տուգանք: Քանի որ ծրագիրը նոր է, եւ պետք է ֆայլեր ձեռնարկվեն այն մատչելի կերպով հանրությանը ներկայացնելու համար, ՊԵԿ-ը նախատեսում է իրականացնել դասընթացներ՝ ծրագրի ցուցադրությամբ: Նաեւ նախատեսվում է  իրականացնել դասընթացներ պետական կառույցների որոշ աշխատակիցների համար, որպեսզի այս ծրագրի կիրառումն էլ  ավելի հեշտ լինի:

Ալյոնա Ամիրխանյան

4-րդ կուրս

Կիսվել