«Պետք է մասնակցել պատարագներին, հաղորդ լինել Աստծուն. hենց սա է այն լույսը,...

«Պետք է մասնակցել պատարագներին, հաղորդ լինել Աստծուն. hենց սա է այն լույսը, որով պետք է ցրել խավարը». Թովմաս ուրարակիր Առաքելյան

240

Թովմաս ուրարակիր Առաքելյանը, ծառայելով Տավուշի հայրապետական թեմում, քարոզում է քրիտոնեություն ժամանակակից տեխնոլոգիաների և հարթակների միջոցով  և փորձում է բացահայտել Հայաստանում գործող կրոնական տարբեր ուղղություններ։ Մեր զրույցի ընթացքում նա ներկայացրեց  իր փորձն ու գիտելիքները։ Զրույցի առանցքային հարցերից մեկն էր հոգեվորսությունը։ Նրա խոսքով, հոգեվորսության դեմ լավագույն պայքարը կլինի ժողովրդին կրթելը, քանի որ անգետ մարդկանց հեշտ է հրամցնել սուտը։

«Պետք է ոչ թե խավարի դեմ պայքարել, այլ լույսը վառել՝ խավարի ոչնչացման համար։ Ըստ  երևույթին շատ հոգևորականներ սկսել են քարոզել մեդիա հարթակների միջոցով, և մեդիան նույնպես հետաքրքրված է հոգևորականներով, պետք է մասկացել պատարագներին, հաղորդ լինել Աստծուն,  և հենց սա է լույսը, որով պետք է ցրել խավարը։ Իսկ հոգեվորսության դեմ պայքարելու միակ միջոցը ժողովրդին կրթելն է, աղանդավորները օգտվում են մարդկանց տգիտությունից և մանիպուլացնում են»։

Կրոնական տարբեր  ուղղությունների լսարանի թիվը կարող է ավելանալ նաև օնլայն հարթակ տեղափոխվելու միջոցով՝ ֆեյսբուք, ինստագրամ, տիկ տոկ եւ այլն։ Թովմաս ուրարակիրը փաստում է, որ նրանց օնլայն գործունեությունը և ներկայացվող ցուցանիշները հիմնակնում կեղծ են եւ ոչ իրական, քանի որ նրանք օգտագործում են ամենատարբեր տեխնիկական հնարքները։ 

«Մենք պետք է հասկանանաք,  թե ինչպես ենք չափում, քանի որ մեր ժողովուրդը  սովորաբար  մինչև վերջ չի նայում՝ ասելով՝ Աստծուց է խոսում, լայքենք անցնենք առաջ, չպատկերացնելով, որ դա կարող է լինել, օրինակ, «կյանքի խոսքի» ամենակրկառուն ներկայացուցչի ելույթից։  Իսկ եթե խոսենք իրական պատկերի մասին, կտենսնենք, որ իրենց  այս տարի կայացած համահայկայան կոնֆերանսին ներկա էր ավելի քիչ մարդ, քան մեր փոքրիկ քաղաքներից մեկի կիրակնօրյա պատարագին։ Այսինքն, իրականում թիվը ուռճացված է, և օնլյան հարթակներում իրենք օգտագործում են ամենատարբեր հնարքները՝ էֆֆեկտներ, մոնտաժ և այլն։

Թովմաս ուրարակրի օնլայն հարթակ տեղափոխվելու մասին խոսելիս նա պատմում է, որ բավականին երկար ժամանակ ուսումնասիրել է տիկ տոկի ալգորիթմները, և իր համար ամենահարմարը դա է, քանր որ տեսանյութերի  առաջարկվելիք բաժնում հայտնվելը  բաժանորդին հնարավորություն է տալիս լսարան ձեռք բերելու։ 

«Ինձ համար  ինստագրամից ավելի հարմար  տիկ տոկն է,  քանի որ այնտեղ քեզ կարող են դիտել հարյուր հազարավոր մարդիկ, իսկ ինստագրամում միայն նրանք, ովքեր քեզ հետևում են։ Ի սկզբանե ես չէ որ որոշել եմ բացել տիկ տոկ։ Մենք Տավուշի թեմում ունենք մեդիայի պատասխանատու, ում հետ սկսեցինք նկարել մեր կարճ տեսանյութերը ու տեղադրել արդեն իմ տիկտոկյան էջում, և հասկացանք , որ այն աշխատում է:

Բացասական մեկնաբանությունների և արձագանքների մասին հոգևորականը մեջբերում է, որ դրանք բացառապես եղել են աղանդավորկանների կողմից:

«Իմ էջը բավականին շատ են ակտիվացնում հենց աղանդավորները, քանի որ իմ բոլոր տեսանյութերը առաջինը հենց իրենք են դիտում մինչև վերջ ու թողնում մեկնաբանություն: Հենց այդպես էլ աշխատում է ալգորիթմը, ու ես շնորհակալ եմ իրենց իմ էջի ակտիվություննը պահպանելու համար»։ 

Հոգևորականը կրոնական տարբեր ուղղվածությունների քարոզների բովանդակությունը համեմատում է մեր եթերներում հեռարձակվող հումարային հաղորդումների ու բլոգերների կոնտենտների հետ։ 

«Իրենց լսարան գրավելու մեթոդը այնպես է, ինչպես մեր անօրինակ հումորային հաղորդումները, քաղաքական թեմաներով 0 բովանդակություն պարունակող բլոգերների եթերը, մեխանիզմը նույն է։ Անբովանադակ կոնտենտը Հայաստանում սպառվում է»։

Հարցազրույցի ավարտին Թովմաս ուրարակիր Առաքելյանը շեշտում  է, որ կրոնական տարբեր ուղղվածություններից պաշտպանվելու ոչ մի բանաձև չկա, լուծումը կարող են գտնել՝ շփվելով հայ առաքելական եկեղեցու հոգևորականների հետ։ 

«Ոչ մի աղանդավորի ճակատի աջ անկյունում գրված չէ աղանդ։ Պետք է շատ շփվել հոգևորականների հետ։ Գրեթե չկա  հոգևորական,  որ չունի ֆեյսբուքյան կամ որեւէ այլ էջ։ Գրեք, խոսեք, հարցրեք, տեղեկացվեք հենց իրենցից։ Եվ հավատացած եղեք, որ բոլորը սիրով կպատասխանեն ձեր հարցերին։ Վստահ եղեք, որ  Դուք կստանաք բավականին բազամաբովանդակ պատասխան, այլ ոչ թե միայն այո կամ ոչ»։ 

Ալյոնա Ամիրխանյան

4-րդ կուրս

Կիսվել