ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ» ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ» ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

1638

Հոկտեմբերի 13-ից 15-ը Ծաղկաձորում կայացավ «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի » 4-րդ տարեկան գիտաժողով –փառատոնը։ Բացման խոսքավ հանդես եկավ Առողջապահության նախարար Գևորգ Ալթունյանը. «Ցանկացած իրադարձություն, որը միավորում է բժիշկներին և թույլ է տալիս խոսել հիվանդի և բուժման մեթոդների մասին, դժվար է գերագնահատել։ Այսօր տարբեր են մոտեցումները, Հայաստանը գտնվում է մի կողմից ռուսաստանյան առողջապահության և բժշկության ազդեցության տակ, մյուս կողմից ներբեռնվում են արևմտյան մեթոդներ և մոտեցումներ։ Այս ամենի ներքո մենք հնարավորություն ունենք դառնալու լավագույնը»։

Գիտաժողովը աննախադեպ էր իր բնույթով և հանդիսանում էր ՀՀ տարածքում կազմակերպված խոշորագույն գիտական միջոցառումներից մեկը։ Միջոցառմանը մասնակցում էին հայաստանյան  և արտասահմանյան ավելի քան 500 մասնագետներ, ովքեր անդրադարձան ժամանակակից բժշկության և առողջապահության ոլորտների արդի խնդիրներին ու նորարարություններն։

«Շատ բարձր եմ գնահատում և մշտապես աջակցում եմ նման միջոցառումների կազմակերպմանը, քանի որ ապագան այն սերունդներինն է, ովքեր շարունակելու են կետրել այն ամենը ինչ ատեղծել  են նախկին և ներկայիս սերունդները։ Տպավորված եմ գիտաժողովի թեմաների ակտուալությամբ և բազմազանությամբ, որոնք համահունչ են ոչ միայն ոլորտում առկա խնդիրներին, այլև արդեն իսկ հաջողության հասած ոլորտներին»,-նշեց բժշկական օգնության քաղաքականության  վարչության պետի պաշտոնակատար Դավիդ Մելիք-Նուբարյանը։

 

Աննա Հովհաննիսյան

3-րդ կուրս

Կիսվել